Պատմության այս օրը. նոյեմբերի 5

Օրացույց 05.11.2020   10:00   26

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ծրագրային մենեջերի միջազգային օրը (International Project Management Day) *
  • Ստաուտ գարեջրի միջազգային օրը (International Stout Day) *
  • Կամավոր մենեջերների միջազգային (International Volunteer Managers Day) *
  • Ցունամիի իրազեկման համաշխարհային օրը (World Tsunami Awareness Day)*

Ազգային

  • ԱՄՆ - Շիկակարմիրների ազգային օրը (National Redhead Day) *
  • ԱՄՆ - Շիկակարմիր մազերի հանդեպ սիրո ազգային օրը (National Love Your Red Hair Day) *
  • ԱՄՆ - Տղամարդու պատրաստած ընթրիքի ազգային օրը (National Men Make Dinner Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան ֆուտբոլի օրը (American Football Day) *
  • ԱՄՆ - Փքաբլիթների գոհաբանության ազգային օրը (National Doughnut Appreciation Day) *
  • ԱՄՆ - Կանխիկ գումարը վերադարձնելու ազգային օրը (National Cash Back Day) *
  • ԱՄՆ - Կծու սոուսի ազգային օրը (National Hot Sauce Day) *
  • ԱՄՆ - Բանկային փոխանցման օրը (Bank Transfer Day) *
  • ԱՄՆ - Չինական ուտեստ փորձելու ազգային օրը (National Chinese Take-out Day) *
  • ԱՄՆ - Առևտրային հեռուստատեսությունների հեռարձակման օրը (Commercial TV Broadcast Day) *
  • ԱՄՆ - Գրառումներ կարդալու օրը (Read for the Record Day) *
  • ԱՄՆ - Վառոդի ազգային օրը (National Gunpowder Day) *
  • ԱՄՆ - Վառելափայտի օրը (Firewood Day) 
  • Բելառուս - Ռազմական հետախույզի օրը
  • Բրազիլիա - Պորտուգալերենի օրը*
  • Լիբերիա - Գոհաբանության օրը
  • Հայաստան - Ռազմական հետախույզի օրը *
  • Հայաստան - Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օրը *
  • Ղազախստան - Արտաքին հետախուզության օրը *
  • Մալի - Մարգարեի մկրտությունը *
  • Մեծ Բրիտանիա - Գայ Ֆոքսի գիշերը (Guy Fawkes Day)*
  • Մեծ Բրիտանիա - Գայ Ֆոքսի դիմակահանդեսը (West Country Carnival) *
  • Պանամա - Կոլոնի անկախության օրը
  • Պերու - Պունոյի օրը (Puno Day) *
  • Ռուսաստան - Ռազմական հետախույզի օրը
  • Ռուսաստան - Օստանկինյան հեռուստաաշտարակի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Հին լուսանկարների վերանայման օրը *
  • Սան Տոմե և Պրինսիպի - Դրոշի օրը
  • Ֆիլիպիններ - Նեգրերի հեղափոխության օրը *

* Նոյեմբերի 5-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Սադդամ Հուսեյնը դատապարտվում է մահվան։
1992 - Ավարտվում է ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը: 

  • Հետագայում նոյեմբերի 5-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Հետախուզական զորքերի օր:

1990 - Ստեղծվում է 20 հոգուց կազմված բազմակուսակցական հանձնա­ժողով՝ Սահմանադրության նախագիծ մշակելու համար: 

  • Հանձնաժո­ղովի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • Ապաքաղաքականացվեցիև բոլոր պետական մարմինները, ուսումնական հաստատությունները, զինվորական ստոըաբաժանումները:

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի «Գար դը Լիոն»երկաթուղային կայարանում՝ մեկ վիրավոր, նյութական վնասներ։ 

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։
  • Հայ Գաղտնի Բանակը միշտ հերքել է իր կապը «Օրլի Խմբակ»-ի հետ։
  • Այս խումբը սպառնում էր հարվածել ֆրանսիական թիրախներին, եթե ֆրանսիական պետությունը չբարելավի «Վան» գործողության չորս անդամների վիճակը։ Խմբակն իր հետագա հայտարարություններով պահանջում է ազատ արձակել նաև Օրլի օդանավակայանում նոյեմբերի 11-ին ձերբակալված Հայ Գաղտնի Բանակի անդամ կիրպական կեղծ անցագրով Դիմիտրիու Ջորջիուին, նույն ինքը՝ Մոնթե Մելքոնյանին, որը «Օրլի Խմբակ»-ի գործողությունների արդյունքում շուտով ազատ արձակվեց։

1945 - Կոլումբիան միանում է ՄԱԿ-ին։
1914 - Առաջին համաշխարհային պատերազմ.

  • Ֆրանսիան և Բրիտանական կայսրությունը պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։

1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվում Վուդրո Վիլսոնը։
1911 -
Իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավում են Տրիպոլին և Կիրենաիկան։
1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Նոդիկո (Նոդար) Թաթիշվիլի, վրացի երգիչ
1986 - Լեանդրո Կաստան, բրազիլացի ֆուտբոլիստ
1971 - Ջոնի Գրինվուդ, անգլիացի կիթառահար և երգեր գրող
1959 - Բրայան Ադամս, կանադացի երգիչ, երգեր գրող, կիթառ նվագող և դերասան
1958 - Ռոբերտ Պատրիկ, ամերիկացի դերասան
1948 - Ռաֆայել Համբարձումյան, հայ պատմաբան
1938 - Ջո Դասեն, ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ
1927 - Վանուշ Խանամիրյան, ժողովրդական պարեր կատարող
1913 - Վիվիեն Լի, կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից (մ. 1967)
1911 - Բագրատ Իոաննիսյան, սովետական գիտնական և կոնստրուկտոր
1840 - Գարեգին Սրվանձտյան, հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մ. 1892)

1825 - Միքայել Լորիս-Մելիքով, ռազմական և պետական գործիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նոյեմբերի 5, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon