Պատմության այս օրը. օգոստոսի 14

Օրացույց 14.08.2020   09:40   1075

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մողեսների համաշխարհային օրը (World Lizard Day) *
  • Դաջվածքների հեռացման օրը (Tattoo Removal Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Նավախո կոդի կոդավորողների ազգային օրը (National Navajo Code Talkers Day) *
  • ԱՄՆ - Սոցիալական ապահովման օրը (Social Security Day) 
  • ԱՄՆ - Ֆինանսական իրազեկման ազգային օրը (National Financial Awareness Day) *
  • ԱՄՆ - «Creamsicle» պաղպաղակի ազգային օրը (National Creamsicle Day) *
  • Դոմինիկյան Հանրապետություն - Ճարտարագետի օրը 
  • Ինդոնեզիա - Պրամուկի օրը (Pramuka Day) *
  • Իրան - Իսլամական դիմադրության օրը
  • Լաոս - Սահմանադրության օրը
  • Լեհաստան - Ճարտարագետի օրը
  • Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival) *
  • Մարոկո - Ուդ էդ Դահաբի օրը (Oued Ed-Dahab Day) 
  • Պակիստան - Անկախության օրը 
  • Պորտուգալիա - Պորտուգալական կորիդայի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - «К» վարչության ձևավորման օրը *
  • Ռուսաստան - Հիվանդագին երևակայության օրը *
  • Ռուսաստան - Կրիային զբոսանքի տանելու օրը *
  • Ֆոլկլենդյան կղզիներ -  Ֆոլկլենդյան կղզիների օրը (Falklands Day) *

* Օգոստոսի 14-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Hubble տիեզերական հեռադիտակը նկարահանում է Ուրանի օղակները։
1992 - Վրացա-աբխազական պատերազմի սկիզբը։
1972 - Արևելյան Բեռլինում օդ բարձրանալուց հետո Իլ-62 օդանավի վթարի զոհ է դառնում 156 մարդ։
1971 - Բահրեյնը անկախացավ Միավորված Թագավորությունից։
1969 - Կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվում բրիտանական զորքեր։
1947 - Պակիստան անկախություն է ստանում Միավորված Թագավորությունից։
1936 - Առաջին անգամ Օլիմպիական խաղերում ներկայացվում է բասկետբոլը։
1908 - Անգլիայում անց է կացվում գեղեցկության առաջին միջազգային մրցույթը։
1896 - 31 զինված հայեր Բաբկեն Սյունիի և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավում են Կոստանդնուպոլիսի օսմանյան բանկը։
1888 - Օլիվեր Շելենբերգերն արտոնագրում է էլեկտրաէներգիայի հաշվիչը։
1880
- Ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը։
1834 - Անգլիայում աղքատների համար աշխատանքային տներ են ստեղծվում։
1769 - Ֆրանսիան նվաճեց Կորսիկան։
1619 - Վիրջինիայում Հյուսիսային Ամերիկայում հարբեցողության դեմ պայքարի առաջին քայլերն են արվում՝ արգելվում է խաղող աճեցնել։
1040 - Մակբեթը սպանում է Շոտլանդիայի արքա Դունկանին ու դառնում է նոր արքան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Միլա Կունիս, Ուկրաինայում ծնված ամերիկացի դերասանուհի

  • Առավել հայտնի է «Սև կարապը» ֆիլմից։

1981 - Քոֆի Քինգստոն, գանայական ծագումով ամերիկացի ըմբիշ
1971 - Ռաուլ Բովա, իտալացի դերասան և ֆոտոմոդել
1966 - Հոլի Բերի, ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել

  • Առաջին աֆրոամերիկացի դերասանուհին է, որն արժանացել «Օսկար» մրցանակի (2002 թ.)։ 
  • Հայտնի ֆիլմերն են «Հրեշների պարահանդեսը», «Իքս մարդիկ» ֆիլմաշարը։

1963 - Էմանուել Բեար, ֆրանսիացի դերասանուհի

  • Պիեռ Ռիշարի հետ նկարահանվել է «Վերելակից ձախ» ֆիլմում։ Մյուս հայտնի ֆիլմերն են «8 կանայք», «Նատալի», «Ֆրանսուհին», «Սառցե սիրտը», «Դժոխք» և ամերիկյան «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը։

1962 - Գուստավո Ալֆարո, նախկինում արգենտինացի ֆուտբոլիստ, հետագայում՝ մարզիչ
1959 - Մեջիք Ջոնսոն, ամերիկացի բասկետբոլիստ
1945 - Վիմ Վենդերս, գերմանացի ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ
1945 - Սթիվ Մարտին, ամերիկացի դերասան, երգիչ, փրոդյուսեր և դրամատուրգ

  • Մեծ ճանաչում է ձեռք բերել «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերի շնորհիվ։

1915 - Դերեկ Պրինս, բրիտանացի աստվածաբան, քարոզիչ (մ. 2003)
1907 - Հովհաննես Խալփախչյան, ճարտարապետ
1901 - Ֆրանց Կոնվիչնի, գերմանացի դիրիժոր
1867 - Ջոն Գոլսուորսի, անգլիացի դրամատուրգ և պոետ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հոլի Բերի, Պատմության այս օրը, Էմանուել Բեար, օգոստոսի 14, Միլա Կունիս, Սթիվ Մարտին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon