Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական խմբերը ոչնչացվել են (տեսանյութ)

Արցախ 05.11.2020   20:04   239

 Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են:

Մասնավորապես, Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:

Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շուշան Ստեփանյան, պատերազմ Արցախում, Քարին տակ, Լիսագոր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon