Ռուս լրագրողը ենթադրում է, որ Հադրութ ներխուժած դիվերսանտները եղել են թուրք հատուկջոկատայիններ (տեսանյութ)

Արցախ 10.10.2020   19:58   1118

Ռուսական Wargonzo նախագծի լրագրողը «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում նշում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից:

Լրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը  իբր «գրավելու» մասին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ՝ նշելով, որ Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հադրութ, դիվերսիոն ներթափանցում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon