«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Սամվել Աբրահամյան. ՍԴ թեկնածուների հարցում իշխանությունը դրսևորում է անկարողություն (տեսանյութ)

Սամվել Աբրահամյան. ՍԴ թեկնածուների հարցում իշխանությունը դրսևորում է անկարողություն (տեսանյութ)

Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդուն՝ Վահրամ Ավետիսյանին։ Այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովը տասը ժամից ավելի տևած նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, Հանրապետության նախագահն էլ առաջադրել է Արթուր Վաղարշյանին։

ՍԴ դատավորների այս թեկնածուներն արդյոք կարո՞ղ են իրականացնել այն փոփոխությունները, որոնք որպես նպատակներ դրված էին սահմանադրական ճգնաժամի հաղթահարման գործընթացի հիմքում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ: