«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ստեփանավանի համայնքապետի ՀԱԿ-ի թեկնածուն Վանո Հակոբյանն է

Ստեփանավանի համայնքապետի ՀԱԿ-ի թեկնածուն Վանո Հակոբյանն է

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուները Նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է:

Ստեփանավանում համայնքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ):

ՀԱԿ-ի համայնքապետի թեկնածուն 1964 թվականին ծնված Վանո Հակոբյանն է:

Վանո Հակոբյանը ծնվել է Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում:

  • 1971-1981 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
  • 1982-1989 թթ. սովորել է «Եր. Պի Գյումրու» պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ է:
  • 1983-1985 թթ. ծառայել է սովետական բանակում:
  • 1990-1993 թթ. աշխատել է Ստեփանավանի կահույքի ֆաբրիկայում՝ որպես ինժեներ:
  • 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ: Այժմ զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի սեփական ֆերմերային տնտեսություն:

Վանո Հակոբյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: