Տոկիո մեկնող պարալիմպիկ միակ հայաստանցին մարզվում է սեփական միջոցներով (տեսանյութ)

Հասարակություն 03.08.2021   12:00   5590

Տոկիոյում կայանալիք պարալիմպիկ մրցումներին Հայաստանից մասնակցում է ընդամենը մեկ մարզիկ՝ Ստաս Նազարյանը։ Խաղերը տեղի կունենան  օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։

Այս օրերին Ստասն իր մարզչի՝ Հայկ Աբգարյանի և հաշմանդամային սպորտի մարզիկ Օնիկ Հովակիմյանի հետ մարզվում է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում՝ առանց պետական աջակցության, սեփական միջոցներով։

Թեև Տոկիո մեկնելու և մասնակցության անհրաժեշտ ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը, սակայն մարզիկը լավ կարգավիճակում լինելու և հետագայում սպասելի արդյունք ապահովելու համար պետք է ունենա անհրաժեշտ գույք և տարեկան մի քանի մարզումներ անցկացնելու նախապայմաններ։

Մանրամասները՝  a1plus-ի տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պարալիմպիկ մրցումներ, Տոկիո-2020, Հայաստան, Ստաս Նազարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon