«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է եղել. այն զգացվել է Սիրիայում և Հայաստանում (տեսանյութ)

Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է եղել. այն զգացվել է Սիրիայում և Հայաստանում (տեսանյութ)

Երևանի ժամանակով ժամը 14.24-ին և ժամը 14:36-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, մասնավորապես՝ Դամասկոսում և Լաթաքիայում, ինչպես նաև լիբանանյան Բեյրութում և իրաքյան Բաղդադում, հայտնում է SANA-ն։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Վերջին մեկ օրվա ընթացքում սա արդեն երկրորդ երկրաշարժն է։ Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը:

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայազգիների զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ըստ գրասենյակի ունեցած տվյալների` Սիրիայի Հալեպ քաղաքում մահացել են նաև Թեքեճյան ընտանիքի հայրն ու դուստրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով Հալեպի Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել` մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյանները։

Տեսանյութում՝ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոր երկրաշարժի հետևանքով շենքերից մեկի փլուզման պահը երևացել է հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում։