Երկրաշարժի հետևանքով Հալեպում կան հայ զոհեր․ մայր և որդի
Այսօր լուսադեմին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, Հալեպում զոհվածների մեջ են երկու հայեր՝ մայր եւ որդի Միրնա եւ Ալպեր-Նարեկ Թենեքեճյանները, գրում է «Արեւելքը»:
Նախնական տվյալներով նրանք մնացած են Հալեպի «Ազիզիյե» հայաշատ շրջանի իրենց բնակարանի փլատակների տակ։
Նշվում է, որ Ալպեր Թենեքեճյանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաջարյան-Գյուլբենկյան վարժարանի սան էր, ՀԵԸ-ի բասկետբոլի խմբի անդամ։
Հիշեցնենք՝ այսօր 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի 6 շրջաններում, ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայում, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ: Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում՝ ասվում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Հավելենք՝ Թուրքիայի Մալաթիայի տեղաբնակ հայերից բնակարանի փլվելու հետևանքով ամուսիններ են զոհվել։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում մահացածների թիվը շարունակում է աճել: