Վանո Սիրադեղյան. «Դեսանտ Սալոնիկում»

Խոսք 11.11.2021   20:00   157

 «Դեսանտ Սալոնիկում»

«...Հարցը կառավարությունում պիտի քննարկվեր, երբ դեսանտային նավերը մտնեին Միջերկրական ծով։ Իսկ մինչ այդ անվտանգության ու ներքին գորերի նախարարները հրանհանգ ստացան հատուկ ուշադրություն դարձնել երկու նավահանգստային քաղաքների բնակչության հակապատերազմական տրամադրությունների վրա։ Հենց այդ պահից էլ, պարզվեց, մայրաքաղաքի էլիտար լրբերը սկսել են տեղեր պատվիրել Սալոնիկի հյուրանոցներում։ Իսկ Սալոնիկի թանկերը շարժվեցին հյուսիս, զորքի անցնելիք ճանապարհով, դեպի մեր քաղաք։ Երբ մեր քաղաքում հյուրանոցները սկսեցին թանկանալ, քաղաքիս` մեր չափով թանկ լրբերը սկզբում անհանգստացան, անհանգստությունը փոխանցվեց երեք աստղանի հյուրանողի աղջիկներին… Քաղաքի ոստիկանությունը դեռ բանից անտեղյակ էր։ Բայց երբ աշխուժացան հինգդոլարանոց աղջիկները, ոստիկանությունը կռահեց և քաղաքի ջոջերն էլ հասկացան, որ զորքերը ափ են իջնելու Սալոնիկում և անցնելու են, բնականաբար, մեր քաղաքով։

Լրբերի խուճապը կարճ տևեց։ Ի տարբերություն այլոց, պոռնոհամքարությունը ավելի է հարմարված շուկայական հարաբերություններին և պակաս է կախված խուճապի շնորհիվ հիերարխիայի ավանդապահության։ Ոչ մի տեղ ապրանքն ու գինը այնպիսի հեշտ ու առանց բարդության չեն գտնում իրար, ինչպես մարդկային գործունեության այս ոլորտում...»։

Վանո Սիրադեղյան

2002թ.
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon