«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է հայրենակիցներին և  Փաշինյանին (տեսանյութ)

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է հայրենակիցներին և  Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է

Վերահրապարակում ենք Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից

«Հարգելի հայրենակիցներ,

Հուսով եմ՝ մասամբ տեղյակ եք, որ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ 15 քաղաքացիների նկատմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։

Այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 անձի դեմ, այլ նաև հայ ժողովրդի անցյալի և ներկայի, քանի որ, ըստ մեղադրանքի և դատավճռի, այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։

Իհարկե, այս բոլոր շինծու և կեղծ մեղադրանքների մասով ես և իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ թույլ չտալով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։

Այս պահին խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը՝ այդ երկրի Քրեական օրենսգրքի 100.1 և 100.2 հոդվածների համաձայն, վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանն ու նախապատրաստմանը։ Չնայած մեր ներկայացրած բոլոր անհերքելի ապացույցներին, քանի որ դուք եղել եք ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների վերաբերյալ ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։

Հուսով եմ՝ ձեր նախկին գլխարկների անվանումը չի  կորել։

Ակնկալում եմ ձեզանից իմանալ այստեղ գտնվողների կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պետական դիրքորոշումը։ Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ-ի շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»։

20.07.2026

 Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ծնված 1965 թվականի հոկտեմբերի 15-ին, այն հայ պատանդներից է, ով 2023 թվականից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Նա հարգված բարձրաստիճան սպա է և ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգությանը։
Մանուկյանը պատանդառվել է հայերի՝ Արցախից բռնի տեղահանումների ընթացքում, երբ գտնվում էր նույն մեքենայում, ինչ հայտնի հայ գործարար, բարերար և Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ով նույնպես պահվում է Բաքվում՝ գերության մեջ։