Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Տարածաշրջան 18.02.2021   11:37   102

Այսօր հրավիրված հատուկ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է հրաժարական տալու մասին: Տեղեկությունը հայտնում է sputnik-georgia-ն։ 

Նա  նշել է, որ հրաժարական է տալիս թիմի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք ակնառու դարձան «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալումից հետո։

«Ցավոք, այն պատճառով, որ ես չկարողացա համաձայնության գալ թիմի հետ այս թեմայի շուրջ, ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը»,-հայտարարել է Գախարիան:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում ծափահարություններով են ընդունել Գախարիայի որոշումը։

Գեորգի Գախարիան վարչապետ է ընտրվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գիորգի Գախարիա, վարչապետ, Վրաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon