«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Զախարովա. Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները  քննարկվելու են

Զախարովա. Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները  քննարկվելու են

Անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ արտգործնախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

«Այդ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է։ Այն բարձրաձայնվել է Հայաստանի դիմումի հետ կապված։

Ամեն ինչ, ինչը կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ է քննարկվելու», - ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, պատասխանելով հարցին՝ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված մարտական բախումների դեպքում։

Ավելի վաղ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել էր, որ Հայաստանի դիմումը ռուսական կողմին նախատեսում է այդ թվում նաև հնարավոր ռազմական օգնություն, դրա ծավալները քննարկելու են խորհրդատվությունների ընթացքում։