«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է

Զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է

Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Զինծառայողի բնակության համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Արթուրը շուրջ 3 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է։

«Դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ եղանակի պատճառով։ Բավական ամպամած էր, մոլորվել է։ Տարածքում, որտեղ եղել է Արթուրը, դիրքերը բավական մոտ են, զինվորները գրեթե իրար դեմ դիմաց են կանգնած»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` Արթուրը 25 տարեկան է, ամուսնացած չէ` ծնողների հետ է ապրում։ Արթուրի ծնողներին դեպքի մասին հայտնել են։ Այս պահին, ըստ համայնքի ղեկավարի, բանակցություններ են ընթանում, որպեսզի Արթուրին ադրբեջանական կողմը վերադարձնի։

Հիշեցնենք` Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը։