«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը մեկ օրով հետաձգվել է

Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը մեկ օրով հետաձգվել է

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բաքվի դիվանագիտական աղբյուրներին:

«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է և կկայանա վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: