«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Զոյա Թադևոսյան. Մուկուչյանիզմն ամենուրեք է

Զոյա Թադևոսյան. Մուկուչյանիզմն ամենուրեք է

Newsline-ը ստացել է ՀՊՏՀ պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ։  Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև հակառակ կողմի կարծիքը։

«Մուկուչյանիզմն ամենուրեք է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում քաոսը սկսվեց այն օրվանից, երբ ԲՈԿ նախագահ նշանակվեց գիտական հանրությանը քիչ հայտնի մեկը, ոմն Սմբատ Գոգյան (այսունետ՝ ՍԳ): Դյուզն անգամ պատկերացում չունենալով իր իրավասությունների մասին և վերապահելով իրեն օրենքով արգելված իրավասություններ՝ իր համար թիրախ ընտրեց ԲՈւՀ-երի ռեկտորներին, ծավալեց նրանց ատենախոսությունները գրաքննելու լայնածավալ գործընթաց: Հանրությանն արդեն հայտնի են նրա կողմից հետապնդված ռեկտորների անունները: Կանդրադառնամ մեր համալսարանի նախկին ռեկտորին՝ պրոֆեսոր Կ. Աթոյանին, որի ատենախոսության շուրջ ծավալվածը կարելի է որակել անբարո և անընդունելի աղմուկ: Դիմելով Մոսկվայի Բարձրագույն որակավորման հանձնաժողովին և ստանալով այդտեղից փաստաթղթային հաստատում առ այն, որ Աթոյանը իրավմամբ պաշտպանել է ատենախոսություն և ստացել դոկտորի գիտական աստիճան,ՍԳ-ն նախընտրեց արժանահավատ համարել կուլիսային մուտիլովկաները (այս արտահայտությունը պետական կառավարման շրջանակներում շատ սիրված է) և ինքն էլ դարձավ դրանց ակտիվ պրոպագանդիստը: Ի վերջո, Կ. Աթոյանը արժանապատվորեն մերժեց խարդավանքները որպես ինքնահաստատման ուղի որդեգրած ԲՈԿ պատասխանատուի «խաղի կանոնները» և հրաժարականի դիմում գրեց: Նրան փոխարինեց մեկը, որը համալսրանում հայտնի էր բացառապես մեկ այլ նախկին ռեկտոր, շա՜տ մեղմ ասած, անօրինական բազմաթիվ գործերի հեղինակ Յու.Սուվարյանի ֆավորիտը, ՌՀ-ն: Համալսարանականները շոկ էին ապրում: Ինչպիսին ուսուցիչն էր, այնպիսին, բնականաբար սանը պետք է լիներ: Սանն, այս պարագայում, գերազանցեց ուսուցչին: Նրա անօրինականությունների, խարդավանքների, խառնակչությունների, ստերի, կեղծիքների շարանը անվերջ է: 

Այն ամբիոնում, որտեղ «ծնունդ էր առել» ՌՀ-ն, որտեղ կարճ ժամանակահատված նաև վարիչի ժ/պ- էր սկսվեց դժգոհությունների այնպիսի ալիք, որը այնուհետև վերաճեց համահամալսարանականի և, ի վերջո, նա էլ հրաժարական տվեց: 

ՍԳ-ն իհարկե քնած չէր: Ակտիվ մասնակցում էր բոլոր այն գործընթացներին, որոնք իր տեսակի ճաշակով էին: Խառնակչություն, էլ ավելի կատարելագործված մուտիլովկաներ…Հետո միասին դարձան անբաժանելի ընկերներ, անցան կուլիսային խարդավանքների նոր փուլին, իհարկե արդեն նոր ժ/պ դեմ: Հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, բարոյական և անբարոյական մեթոդներով հարձակում սկսվեց Դ. Գալոյանի դեմ: Երկու անբան, անպատասխանատու, անբարոյական, ստախոս հրեշամանուկներ՝ մեկ տարի շարունակ պետական տարբեր պաշոնյաների միջոցով համալսարանի ողջ անձնակազմին պահում էին ստրեսի մեջ: Պատկան մարմինները լուռ էին: Կարդում էին այս երկուսի կողմից ֆեյսբուքյան գրառումներում իրենց հղում արված նյութերը և լռում: 

ԼՀ կուսակցության երկու շահագրգիռ կանանց, Avinyan&DrugCo-ի ակտիվ մասնակցությամբ ապատեղեկատվությունը ապատեղեկատվության հետևից հասցնում էին Ազգային ժողով, Վարչապետին: Պատկերացնո՞ւմ եք, և՛ Ազգային ժողովում, և՛ Կառավարությունում առնվազն մեկ աշխատանքնային օր է ծախսվել հանրապետության թիվ մեկ բանսարկուների կողմից առաջադրված «օրակարգը» քննարկելու վրա: Ամեն ինչ իդեալական է, ՀՊՏՀ-ն է միակ պրոբլեմը: 

ՍԳ-ն ստեղծում է կուլմինացիոն իրավիճակ. հրաժարական է գրում և այն պայմանավորում արդարության, պատկերացնո՞ւմ եք, մղումով: Դ. Գալոյանին պետք է ազատել աշխատանքից: 

Հետո, հուլիսի 17-ին, ռեկտորի ընտրության կազմակերպման նպատակով հրավիրված համալսարանի կառավարման խորհրդի նիստի քվեարկության պահին, ՍԳ-ն անօրինական նիստ է հրավիրում, անօրինական որոշում է կայացնում՝ ըստ որի Գալոյանին զրկում է դոկտորի գիտական աստիճանից: Խորհուրդն, իհարկե այդ մասին լուր ստանալով՝ մասնակիցների ձայների 80%-ի քվեարկության արդյունքում ռեկտոր է ընտրում Դ. Գալոյանին: 

Իր բանսարկություններին զուգահեռ, մեկ տարվա ընթացքում, տխրահռչակ ՌՀ-ն դատարաններից դուրս չի գալիս , հազար ու մի հայցեր է ներկայացնում պատկան մարմինների դեմ, շահում և պարտվում: Մի խոսքով զբաղվում է սիրած և ժառանգություն ստացած գործով:

Հասանք ավարտին: Երեկ ՍԳ-ն և ՌՀ-ն ֆեյսբուքյան իրենց գրառումներում հրեշներին հատուկ համառությամբ փորձում են մեկը մյուսին սևացել և…համալսարանը  ստանում է երկամյա իր տառապանքների, նշված երկուսի կողմից տարաբնույթ, մտացածին մեղադրանքների, դատարաններում ամիսներ վատնած պարզաբանումների ողջ հորձանուտի դավադիր դերակատարների խոստովանությունը (տես՝ ներքևում): Միասին, փոխպայմանավորված, փոխհամաձայնեցված գործողություններով՝ այս երկուսը գործել են համալսարանի վարկանիշը գցելու ուղղությամբ: Պետական մտածողության ավելի գռեհկացված օրինակ հնարավոր չէ հիշել: Եվ այս երկուսին վստահել էիք պետական պատասխանատու պաշտոններ, դա բավական չէր, մինչև կոկորդը խրվել եք բարոյազուրկների դավանանքների ճահճի մեջ: 

Փառք ու պատիվ համալսարանականներին: Նրանց հաջողվեց միասնության և ահռելի աշխատասիրության շնորհիվ գրանցել բազմաթիվ հաջողություններ: Այնուհանդերձ, համալսարանի կառավարման ժգնաժամը պահպանվում է: Օրինական, ընդգծում եմ, օրինական  ընտրված ռեկտորին չեն նշանակում՝ «արժևորելով» հոդվածիս գլխավոր գործող անձանց սուտն ու բանսարկությունները: 
Մուկուչյանիզմն ամենուրեք է:   

ՍԳ-ն երազում էր զբաղեցնել ԿԳՄՍ նախարարի տեղը, դա այն մոտիվն էր, որը նրան նետել էր ԼՀ-ի գիրկը: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը չբավարարվեց: Աշխատանքից ազատվեց դավադիր, անպատկառ և անամոթ հրեշը: Ներկայացումն ավարտվեց: 
Նրա հասցեին «ազնիվ, բյուրեղյա, մաքրամաքուր» որակումներ տվողներն էլ թող փորձեն հաշտ ապրել իրենց խղճի հետ: 

Զոյա Թադևոսյան
ՀՊՏՀ պրոֆեսոր»