Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զոհված հայ զինծառայողի մարմինը
Երեկ Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Տեղեկությւոնը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Ըստ քննչական կոմիտեի տվյալների` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։