Ադրբեջանը հայտնել է հայ զինվորականի ձերբակալման մասին (լրացված,տեսանյութ)
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ զինվորականի ձերբակալելու մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, մարտական դիրքում չի հայտաբերվել:
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինին ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Լրացված.
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:
Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները:
Լրացված.
Այսօր ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն արդեն կեղծ քրեական գործ է հարուցել։
Ադրբեջանցի զինծառայողների կողմից այսօր Քելբաջարի շրջանում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները՝ վկայակոչելով իրավապահների պաշտոնական հաղորդագրությունը։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է՝ «իրենց հետաքննության արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգում»։ Նշյալ «խմբին» ադրբեջանցի իրավապահները վերագրում են «հրազենի գործադրմամբ սպառնալիքներ» հնչեցնել, «ահաբեկչական դավադրություն մշակել՝ նպատակ ունենալով ազդել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որոշումների վրա՝ ազգային ատելություն սերմանելու և վնաս պատճառելու, նույնիսկ մահ պատճառելու նպատակով»։
Ադրբեջանական կողմը պնդում է՝ «դիվերսիոն խմբի» դեմ, որի անդամ է ներկայացնում ձերբակալված հայ պահեստազորայինին, քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։
Ըստ Բաքվի՝ ձերբակալվածը Գագիկ Ոսկանյանն է։
Տեսանյութը՝