«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԺ պատգամավորը սխալ է մեկնաբանում բենզինի գնի նվազումը

ԱԺ պատգամավորը սխալ է մեկնաբանում բենզինի գնի նվազումը

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն օրերս անդրադարձել էր հանրապետությունում վերջին օրերին բենզինի գնի նվազմանը և դրա պատճառներին, գրում է fip.am-ը:

«Մենք բազմիցս ենք շեշտել, որ այս դաշտը մոնոպոլ է, բոլորիս հայտնի պատճառներով, շատ տնտեսվարողներ տարբեր խոչընդոտների պատճառով չեն ներկրել բենզին։ Այժմ դաշտը բաց է, և ցանկացածը կարող է բենզին ներկրել։ Հենց սրանով կբացատրեմ գնաճը»,- մասնավորապես, ասել էր Սարգսյանը։

Ըստ էության, պատգամավոր Սարգսյանը պնդում է, որ բենզինի գինը նվազել է շուկայում նոր ներկրողների հայտնվելու հանգամանքով, ինչը որակում է որպես իշխանությունների ձեռքբերում։

Տնտեսական ցուցանիշները վերլուծելով, սակայն, հանգում ենք եզրակացության, որ բենզինի գները նվազել են բոլորովին այլ պատճառներով։ Նախ նշենք, որ 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը իրոք նվազել է՝ համապատասխանաբար 2.9% և 2.4%-ով։ Այդուհանդերձ, 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի 6.1% և 20.4% գնաճ:

Այսինքն՝ եթե առաջնորդվենք Հայկ Սարգսյանի տրամաբանությամբ, պատկերը հակառակն է ստացվում․  2017 թվականին, երբ դաշտը մոնոպոլ էր, բենզինի և դիզվառելիքի գները շատ ավելի էժան էին, քան 2018 թվականի բաց դաշտի պայմաններում։

Իրականում, բենզինի գնի ներկայիս անկումը որևէ աղերս չունի շուկայում նոր «խաղացողների» ի հայտ գալու հետ։ Էժանացումը, ինչպես նաև 2018 թվականի հունիսի 30-ից արձանագրված թանկացումը, պայմանավորված է նավթի համաշխարհային գների տատանմամբ։

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 14-ի դրությամբ սահմանվելեն նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 50.78 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.04%-ով և կազմել 59.32 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր, նշում է  fip.am-ը: