ԱՄՆ-ի Պետքարտուղար. Այժմ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարելու եզակի հնարավորություն ունի
ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ Պոմպեոն նշել է, որ անցած տարի Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ձեռնարկել են համարձակ քայլեր քաղաքական մասնակցությունն ընդլայնելու եւ ժողովրդավարական կառավարումը զարգացնելու ուղղությամբ:
«Այժմ Հայաստանը եզակի հնարավորություն ունի օրենքով նախատեսված ընթացակարգերի համաձայն կառուպցիայի դեմ պայքարելու, օրենքի գերակայցությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հաստատելու եւ արտասահմանյան մեծ ներդրումներ ներգրավելու համար: Ես անհամբեր սպասում են Հայաստանի հետ մեր համագործակցության շարունակությանն այդ նպատակներն իրագործելու եւ հայերի հաջորդ սերնդի համար ավելի լավ ապագա կառուցելու հարցում:
Որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահ (ԵԱՀԿ)՝ մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումներ գտնելու նպատակով կողմերին օգնելու հարցում: Մենք ողջունում ենք վերջին մասնակցությունը բարձր մակարդակում կայացած հանդիպումներին բանակցությունների եղանակով հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար, ինչպես նաեւ կառուցողական քննարկումներին նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ կատարվող ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ: