Անահիտ Օհանյան. Դա ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ քարտեզով
Որքան էլ փորձ արվի Լևոն Տեր-Պետրոսյանին և Հայ ազգային կոնգրեսին մեղադրել իրենց քաղաքական ու գաղափարական գծից շեղվելու մեջ և որոշ մարդկանց մասնակցությամբ նիկոլին ներկայացնել այդ գծի «շարունակող», դա ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ քարտեզով։
Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես զգուշացրել է, որ պատերազմը քաղաքական միջոց չէ, այլ քաղաքականության ձախողում և որ ուժերի հարաբերակցությունը ժամանակի մեջ փոխվելու է ոչ հօգուտ մեզ։
Նրա առաջ քաշած «փուլային կարգավորումը» նշանակում էր մեկ պարզ բան պահել հաղթանակը, պահել Արցախը հայկական, և գնալ ցավոտ, բայց կառավարելի փոխզիջումների քանի դեռ ունես ուժ, սուբյեկտություն ու բանակցային սեղան։
Նա չէր խոստանում հաղթանակներ ժողովրդին հաճոյանալու համար, չէր թաքցնում ծանր ճշմարտությունները, և ամենակարևորը չշփոթեցրեց ցանկությունը իրականության հետ։
Ի հակադրություն Նիկոլը հայտարարում էր․
«Արցախը Հայաստան է և վերջ»,
«նոր պատերազմ նոր տարածքներ»,
մերժում էր բանակցային ամբողջ նախորդ ժառանգությունը առանց ռազմաքաղաքական ռեսուրսների, առանց դաշնակցային հաշվարկի, առանց ուժի։
Արդյունքում
պատերազմ առանց դիվանագիտության,
պարտություն առանց պատասխանատվության,
«խաղաղություն» առանց արժանապատվության
և ադրբեջանացած Արցախ առանց արցախցու։
Սա նմանություն չէ, պարզապես քաղաքական տարաձայնություն էլ չէ։ Սա հսկա տարբերություն է պետության ղեկավարի և ամբոխի առաջնորդի միջև։
Հ.Գ. Տեր-Պետրոսյանի գիծը շարունակող են համարում մի մարդու, ով կործանել է Արցախը,
բայց մինչ օրս «կոնդիցեոներների տակից» չի կարողանում հավաքել
Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը և անգամ գաղափար չունի այնտեղ ինչ կա գրված:


