«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Անհնար է չհամաձայնվել Փաշինյանի հետ. «ՉԻ»

Անհնար է չհամաձայնվել Փաշինյանի հետ. «ՉԻ»

Լրագրող Գառնիկ Զաքարյանը ներկայացրել է 2009թ. մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանի գրած հոդվածը:

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Հոդվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վրաստանում ստեղծված իրավիճակին Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունների ավարտից հետո: Մենք ոչ թե այդ հոդվածից մեջբերումներ կանենք, այլ պարզապես Վրաստանի և վրացիների փոխարեն կգրենք Հայաստան ու հայեր, իսկ Սաակաշվիլիի փոխարեն՝ Փաշինյան, Աբխազիայի և Հարավային Օսիայի փոխարեն էլ՝ Արցախ: Ու շատ ունիկալ ու հետաքրքիր պատկեր է ստացվում, թե ինչ է գրել լրագրող Նիկոլ Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

«Հայաստանը նախորդ տարվա աշնանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Հայաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Հայաստանի վրա, իսկ եթե Փաշինյանը հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից: Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։ 

Ինչ խոսք, Հայաստանը անվերադարձ է կորցրել Արցախը, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Փաշինյանը կարողանա նման երաշխիքներ ստեղծել, հայերը, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2020-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։ Հիմա Հայաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Հայաստանի շահերից, իսկ որ Փաշինյանը չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է»:

Սա այն դեպքն է, երբ լրիվ համաձայն ենք լրագրող Նիկոլ Փաշինյանի գրած ամեն տողի հետ:

«ՉԻ»