Պաշտոնական
Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար
Վարչապետի որոշմամբ Արա Այվազյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Վերջինս փոխնախարարի պարտականությունները ստանձնել էր հոկտեմբերի 16-ից:
2 օր առաջ վարչապետը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել: Երեկ էլ Շավարշ Քոչարյանն էր ազատվել փոխարտգործնախարարի պաշտոնից: