Կարեվոր
Առաջին նախագահ. «Ահա թե ինչն է, որ հատկապես մեզ չի ներվում...»
Ընդամենը մեկ-երկու տասնամյակ հետո մոռացվելու է այն ամենը, ինչ ՀՀՇ-ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին ասվում է այսօր, մոռացվելու են բոլոր իրական հոգսերն ու դժվարությունները, մոռացվելու են շատ անուններ ու իրադարձություններ, եւ պատմությունը պարզապես արձանագրելու է հետեւյալ չոր փաստերը.
- ՀՀՇ-ի օրոք Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը.
- ՀՀՇ-ի օրոք Արցախը շահեց ազատագրական պատերազմը.
- ՀՀՇ-ի օրոք ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.
- ՀՀՇ-ի օրոք Հայաստանում դրվեցին ժողովրդավարության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի հիմքերը.
- ՀՀՇ-ի օրոք Հայաստանում ձեւավորվեց ազատ շուկայական տնտեսություն.
- ՀՀՇ-ի օրոք ստեղծվեց հայոց բանակը։
Ահա թե ինչն է, որ հատկապես մեզ չի ներվում, որ ահավոր կերպով ջղայնացնում է ընդդիմությանը։
Լևոն Տեր-Պետրոսյան
13 հուլիսի, 1997թ.
Արմեն Խաչատյանի ֆեյսբուքյան էջից: