«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Առաջին նախագահ. ««Թղթի վրա տարած նման հաղթանակներ, կարծում եմ, մեզ այլևս պետք չեն». 1995թ.

Առաջին նախագահ. ««Թղթի վրա տարած նման հաղթանակներ, կարծում եմ, մեզ այլևս պետք չեն». 1995թ.

Եւ թող հարգարժան ընդդիմախոսները բարի լինեն ցույց տալ, թե որտեղ են մեր կրած դառը պարտություններն այս ասպարեզում։ Թե՞ պարզապես այլ են դիվանագիտական հաղթանակների կամ պարտությունների մասին մեր պատկերացումները։ Ես, համենայն դեպս, հիմքեր ունեմ ենթադրելու, որ իշխանության ընդդիմախոսների պատկերացումը դիվանագիտական հաղթանակի մասին կապված է հակառակորդի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում միայն հնարավոր հանգուցալուծման հետ, որը, սակայն, չափազանց հեռու է իրականությունից։ Այստեղ, թերեւս, տեղին է հիշել նաեւ հայ ժողովրդի նվաճած մեծագույն դիվանագիտական հաղթանակը՝ Սեւրի դաշնագիրը, որը սակայն պատճառ դարձավ Հայաստանի առաջին հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի կեսի կորստյան։ Թղթի վրա տարած նման հաղթանակներ, կարծում եմ, մեզ այլեւս պետք չեն։

Մենք պետք է ձգտենք մեր ողջ կարողությամբ կառուցողական մասնակցություն բերել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային գործընթացին, կայուն խաղաղություն հաստատելու մտադրությամբ խստորեն պահպանել կնքված զինադադարը, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման միջոցով ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ լրջորեն նախապատրաստվել քաղաքական կարգավորման երկրորդ փուլի աշխատանքներին։

Լևոն Տեր-Պետրոսյան
18 հունվարի, 1995թ.