Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ:
Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։
Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին Արցախից տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար, կարիքներին օպերատիվ արձագանքելու համար:
Հիշեցնենք՝ Այսօր Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել Արցախից տեղահանվածների առաջին խումբը՝
377 բռնի տեղահանված քաղաքացի։