Արցախյան շարժում. Սկիզբ (տեսանյութ)

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԼՂԻՄ)` Արցախում և Հայաստանում սկիզբ է առնում Արցախյան շարժումը: Թե Ստեփանակերտի, թե Երևանի հրապարակներում հավաքվող բազմահազարանոց մարդկանց պահանջը մեկն էր` իրագործել փետրվարի 20-ի ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումը, այն է. ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից վերադարձնել Հայկական ԽՍՀ-ի կազմ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում:
Պատերազմի 44-րդ օրը «հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորներ, գերիներ, անհայտ կորածներ, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր:
Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: