«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Արմեն Մելիքյան. Իշխանության մեջ  «ականապատված մահապարտներ» են հայտնվել

Արմեն Մելիքյան. Իշխանության մեջ  «ականապատված մահապարտներ» են հայտնվել

«Իշխանության աջակիցների մեջ, երկրորդ տեղում՝ ՀԱԿ ի անդամները, համակիրներն են, հենց՝ իշխանություններից հետո: Մարդիկ անշահախնդիր պայքարում են: Անկեղծ՝ «Իմ քայլից» հետո, աջակիցների քաղաքական թիմ գոյություն չունի, չհաշված՝ ՀԱԿ -ին: 

Իշխանության մեջ  «ականապատված մահապարտներ» են հայտնվել: Կին ականներին եթե չվնասազերծեք, կփոխարինեն մորուքավոր ականները, որոնք իրենց կդնեն Նիկոլի պաշտպանի տեղը, բայց իրենց հակաքարոզչությամբ կանեն են՝ ի՞նչ անում են Սերժաքոչարյանական թևում:

Նայե՛ք ինչեր են գրում էդ թևից, ամեն բանի մեղավորը Լևոնն է, իրա ծրագիրն է՝ Նիկոլը Լևոնի աշակերտն է, հիմա ՀԱԿ-ը ձեզ պաշտպանի՞, թե՞ ձեր մեջից՝ այս թևին աջակցողներից պաշտպանվի: Նայե՛ք. նույն բանն է կատարվում, թե նրանք, թե սրանք՝ Լևոն են քարկոծում, Քոչարյանի բարեկամների էջերում նայեք՝ ու՞մ են քարկոծում ավելի շատ՝ Նիկոլին թե՞ Լևոնին: 

Ինչպես կասեր Գալուստ Սահակյանը՝ լիահույս եմ, որ երեխաները պետք է մեծանան, եթե սա գիտակցված մեղք չէ:
Եթե գիտակցված է, ուրեմն էդ մարդիկ Նիկոլին զրկում են հանրային աջակցության այն շերտից, որը ունի քաղաքական միտք՝ ի դեմս ՀԱԿ -ի , իսկ թե ինչու՞ են անում՝ պարզելու գործը, հուսանք, հենց Նիկոլի առաքելությամբ կիրականացվի:

Մեզ իհարկե հաճելի չէ այդ քննադատությունները, մանավանդ, որ մեզանից ոմանք դեռ չեն հասցրել կարդալ՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» և անկեղծորեն զայրանում են՝ գլխացավ ստանում , ճնշման դեղ խմում: 

Բայց մեր վնասը դրանով սահմանափակվելու է: Ականների պայթունից մերձակա տարածքները և մոտակայքում գտնվողներն են վնասվում»:

Արմեն Մելիքյան