«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. «Ղարաբաղի հարց» այն իմաստով, որ մենք միշտ նկատի ենք ունեցել, այլևս գոյություն չունի. «Մեդիալաբ»

Արմեն Խաչատրյան. «Ղարաբաղի հարց» այն իմաստով, որ մենք միշտ նկատի ենք ունեցել, այլևս գոյություն չունի. «Մեդիալաբ»

Ակնհայտ է, որ տարածաշրջանում շարունակվում է գործընթացը՝ Ղարաբաղի հարցի արծարծումը կամ խաղաղության հարցի, որովհետև ես ինչքան հասկանում եմ, «Ղարաբաղի հարց» այն իմաստով, որ մենք միշտ նկատի ենք ունեցել, այլևս գոյություն չունի։ «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:

«...Խաղաղության պայմանագրի թեման շահարկելով՝ գերտերություններն այստեղ փորձում են իրենց խաղը խաղալ, ու մենք ցավով պետք է արձանագրենք, որ հիմա, ըստ էության, մանրադրամ ենք դառնում Արևմուտք-Ռուսաստան մեծ խաղի համատեքստում։

Եթե նկատի ունենանք նաև այն հրապարակված փաստաթուղթը, որի հավաստիությունը կարող ենք ո՛չ պնդել, ո՛չ հերքել, չնայած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է, թե իրենք այդ փաստաթղթի շուրջ են բանակցում, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ մեր բոլոր կանխատեսումներում, թե Ղարաբաղը դառնալու է այդ խաղաղությունը կնքելու գինը, չենք սխալվել։ Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն կձգտի անել հնարավորը, որպեսզի այդ հանդիպումը կայանա, ու այդ հանդիպման արդյունքում գան որոշակիության։

Մենք չգիտենք, թե այդ «սլիվն» ով է կազմակերպել, գուցե հենց իշխանությունն է կազմակերպել, որպեսզի ռեակցիաները ստուգի, սա մի տարբերակն է: Իսկ մյուս տարբերակը, որն ավելի վատ է, գուցեև սրանով հասարակությանը քիչ-քիչ պատրաստում են նրան, որ պայմանագիրը, որը կնքվելու է, լինելու է մեր իմացած ղարաբաղյան խնդրի գերեզմանաքարը։ Ես հակված եմ մտածելու, որ հասարակությանը նախապատրաստում են հենց այդ փաստաթղթի ոգուն համապատասխան պայմանագրի ստորագրմանը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: