Աշոտ Սարգսյան. Նիկոլի ձեռքի «գելի մորթին»
Զարմանալու բան չկա, որ Ռոբերտ Քոչարյանը որոշում է որպես վարչապետի թեկնածու մասնակցել առաջիկա ընտրություններին։ Այլ կերպ չէր կարող. Նիկոլը կկախեր... Նիկոլի համար ավելի թանկ բան չկա քան «նախկինները»։
Սերժի նկատմամբ ատելությունն էր, որ նրան իշխանության բերեց։ Քոչարյանի նկատմամբ ատելությունը նախորդ ընտրություններում նրա համար գեներացրեց ձայների կեսից շատ ավելին։ Սերժից հետո որեւէ իշխանություն Քոչարյանին պիտի դատեր, մի շարք ծանր հոդվածներով։
Նիկոլն էլ սկսեց, լայնամասշտաբ, բայց կեսճանապարհին թողեց։ Հատուկ, որովհետեւ Քոչարյանի կերպարը, ֆոնը իրեն կենսականորեն պետք էր։ Ծեծեց, բանտարկեց, քաշքշեց, բայց նաեւ հիմնական հոդվծով արդարացրեց Սահմանադրական դատարանի վճռով։ Պահեց՝ որպես «գելի մորթի», որպես հասարակությանն ահաբեկելու գործիք։ Հիմա էլ գխին ծանր գործեր կան կախված։ Ավելի ճիշտ՝ կախած, Նիկոլի կողմից։
Այնպես որ՝ Քոչարյանն էլ օբյեկտիվորեն նրան է պարտական ազատության մեջ մնալու ու անկորուստ բիզնեսը շարունակելու համար։ Չէ՛, այս երկուսը չեն պայմանավորվել, օբյեկտիվորեն է այդպես, որ շատ ավելի կարեւոր ու ամուր հիմք է, քան որեւէ պայմանավորվածություն։ Հիմա չլիներ Քոչարյանը՝ ո՞ւմով պետք է փորձեին ցեխոտել, ասենք, Սամվել Կարապետյանին։
Քոչարյանը գուցե եւ կուզեր ազատվել Նիկոլի ձեռքին գործիք, «գելի մորթի» լինելու անպատիվ վիճակից ու հանգիստ ապրել։ Դրա համար տղամարդկություն էր պետք իրեն ժամանակին «միակ տղամար» հռչակած Քոչարյնին։ Չունի, չունեցավ...
ՀԱԿ վարչության անդամ
Աշոտ Սարգսյան


