«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը (տեսանյութ)

ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը (տեսանյութ)

ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը Հայ ազգային կոնգրեսի համագումարին 

Սրտանց ողջունում եմ Հայ Ազգային Կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն եւ արդյունավետ աշխատանք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։

Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ եւ համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով։ Գնահատում եմ նաեւ դաշինքներ ձեւավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը։

Խորին հարգանքս կուսակցության ավագ սերնդի ներկայացուցիչներին, ջերմ ողջույններս կրտսեր սերնդի եռանդուն ու քաջասիրտ կոնգրեսականներին։

Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։

14.03.2026թ.

Տեսանյութում Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանն ընթերցեց Տեր–Պետրոսյանի ուղերձը Հայ ազգային կոնգրեսի համագումարին.