Վահե Գևորգյան. «Եվ այդ պատճառով դուք կհաղթեք պատերազմը»
Առաջին Նախագահի առանձնատան հոսանքազրկման դեպքը մի փոքրիկ պատմություն հիշեցրեց։
1993-94թթ ձմեռն էր՝ թերեվս ամենածանրը։
Արտերկրից՝ Շվեդիայից, կարծեմ, մի առաջատար թերթի լրագրող Նախագահից հարցազրույց էր վերցնելու, եվ ես որպես ԱԳՆ Մամուլի բաժնի նորաթուխ ռեֆերենտ ուղեկցեցի Նախագահական առանձնատուն։
Երբ մտանք նախասրահ, ցուրտը զգացվեց՝ կենտրոնում դրված «ֆուջիկա»-ն չէր տաքացնում բավարար եվ նաեվ հոսանք չկար։ Կիսամութ էր։
Հարցազրույցից հետո՝ երբ Պռոշյանից թեքվեցինք Բաղրամյան պողոտա եվ քայլում էինք, լրագրողը շրջվեց ինձ եվ ասաց՝ «գիտեք՝ մենք ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում ունենք, բայց դա ինֆորմացիայի պակասից է»…
… Ձեր Նախագահի առանձնատանը լույս չկար եվ կիսացուրտ էր՝ պատերազմի օրենքով։
«Մարդիկ չգիտեն այդ մասին, ընդդիմությունն էլ իմանա՝ չի գրի», կեսկատակ պատասխանեցի։
« … դա կարեվոր չէ, եվ ձեր նախագահի համար էլ դա կարեվոր չէ։
Եվ այդ պատճառով դուք կհաղթեք պատերազմը»…
Նկարում՝ հաղթանակած երկիրը՝ Ֆրանսիայում բարձրագույն ընդունելությանը
պետություն, մշակույթ, եկեղեցի համերաշխ։


