«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Եթե չես կարողանում կերակրել 33,000 սովածի, կերակրիր 100 պաշտոնյայի. Բացատրագիր

Եթե չես կարողանում կերակրել 33,000 սովածի, կերակրիր 100 պաշտոնյայի. Բացատրագիր

Կոլաժը՝ Սերգեյ Նարազյանի

Մեր կառավարությունը վերջապես գտավ ազգային փրկության հանճարեղ բանաձևը. եթե չես կարողանում կերակրել 33,000 սովածի, կերակրիր 100 պաշտոնյայի այնպես, որ նրանք «որակյալ» ու սիրուն տոնայնությամբ բացատրեն, թե ինչու է քաղցած մնալը պետականության ամրապնդման միակ ուղին։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ծայրահեղ աղքատության շեմը 29,157 դրամն է։ Սա Հայաստանի օրենսդրությամբ ֆիքսված այն կախարդական սահմանն է, որից այն կողմ մարդը դադարում է լինել քաղաքացի, հարկատու կամ ընտրող և վերածվում է զուտ կենսաբանական տեսակի, որի միակ ֆունկցիան օրվա վերջում պատահաբար չմեռնելն է։

Ու հենց այս պահին, երբ 33,000 մարդ (սա միայն նրանք են, ում բռնացրել են սոված վիճակում) փորձում է այդ 29 հազարով տիեզերական հավասարումներ լուծել, բեմ է բարձրանում թմբկահար ապին։

Նիկոլ Փաշինյանի միայն մեկ կիսամյակի պարգևավճարը՝ 13.9 միլիոն դրամը, կարող էր մեկ ամիս շարունակ կերակրել 476 ծայրահեղ աղքատի։ Պատկերացրեք՝ մի ամբողջ գյուղ կարող էր մեկ ամիս հաց ուտել, բայց չի կերել, որովհետև մեկ մարդ «լավ է աշխատել»։ Պետությունը նախընտրել է այդ փողով «մոտիվացնել» վարչապետին, որ նա ավելի թարմ ու «դուխով» հարցնի թոշակառուին՝ «բա էդ 10 հազարն ինչպե՞ս ես ծախսելու, հո՞ չես վատնի»։ Իրոք, 10,000 դրամը հսկայական կապիտալ է, եթե այն համեմատում ես քպ-ականի խղճի հետ։

Վարչապետը թմբուկ է խփում, սրտիկներ անում ու ապուշի հայացքով երաժշտություն վայելում, նախարարները «դուխով» միլիոններն են մարսում, իսկ 33,000 մարդ փորձում է հասկանալ՝ արդյո՞ք իրենց սոված փորը նույնպես ժողովրդավարության բաստիոնի հերթական նվաճումն է։

Ամբողջական՝ «Բացատրագիր» էջում