«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Վարդան Պողոսյան. Բոլորը ստորագրեցին, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից. իսկ գիտե՞ք` ինչու չստորագրեց

Վարդան Պողոսյան. Բոլորը ստորագրեցին, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից. իսկ գիտե՞ք` ինչու չստորագրեց

«Փաշինյանի պատկերացման մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ անկախ պետություն նշանակում է, որ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86600 քառակուսի կմ  և այլն։ Նման արտահայտությունը տարրական գիտելիքների բացակայության մասին է խոսում: Փաշինյանը ճիշտ չէ, երբ ասում է, որ դեռ 1991 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի Ադրբեջանի հետ այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ հռչակագիրը ստորագրվում էր, դրան նախորդել էր մեկ այլ՝ իրավաբանական ավելի բարձր արժեք ունեցող փաստաթուղթ, որը պետք է վավերացվեր ԱՊՀ անդամ պետությունների կողմից, որոնք ստորագրել էին 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ԱՊՀ-ին կից արձանագրությունը, որով խորհրդային նախկին 8 հանրապետությունները միանում էին Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրին»։ Այս մասին «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Երբ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը ստորագրեց այդ հռչակագիրը և արձանագրությունը, նախորդ օրը Ադրբեջանի Մեջլիսը իրեն արգելել էր մտնել ԱՊՀ կազմ, լիազորել էր բանակցել Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Մութալիբովի ստորագրածը իրավաբանական ուժ չստացավ, քանի որ արձանագրությունը չի վավերացվել մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը: 1991 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը Ադրբեջանը չի եղել ԱՊՀ անդամ, հետևաբար ինչ հռչակագիր էլ այնտեղ ստորագրված լինի, չէր վերաբերվի Ադրբեջանին, ուստի Հայաստանը չէր կարող այն ժամանակ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սահմանների ճանաչումը տեղի է ունեցել 1993 թվականի հունվարին, երբ ԱՊՀ կանոնադրությունն է ընդունվել, որի հետ կրկին Ադրբեջանը կապ չունի: 1994 թվականի ապրիլի 15-ին, երբ ԱՊՀ պետություններն ընդունեցին հռչակագիր տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ, բոլորը ստորագրեցին, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, որը չստորագրեց։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չստորագրեց։ Չստորագրեց, քանի որ այն արգելում էր 1990 թվականի Անկախության հռչակագիրը և ԳԽ 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը»,- հավելեց նա։

Կարեն Մարտիրոսյան

«Հրապարակ»