«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Բորել. ԵՄ-ն չի դիտարկում պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ

Բորել. ԵՄ-ն չի դիտարկում պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ

Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Ընդ որում, այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հրթիռներն ու անօդաչուները թիրախավորել են Հայաստանի տարածքը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ, և սա բացարձակապես անընդունելի է։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի խախտում է, և հիմա զորքերն այնքան մոտ են կանգնած իրար, որ նոր հակամարտության վտանգ կա», - ասաց նա։

Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ժոզեպ Բորելը քննարկել Բաքվի դեմ պատժամիջոցները (նաև հայ ռազմագերիներին գնդակահարելու փաստով), ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասաց. «ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը չի բարձրացրել այդ հարցը: Իսկ, ինչպես գիտեք, պատժամիջոցների հարցը պետք է բարձրացնեն անդամ երկրները»՝ ակնարկելով, թե այդ հարցը պատգամավորները պետք է նախ իրենց մայրաքաղաքներում բարձրացնեն։

 Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձրացման հարցի շուրջ քննարկմանը հայտարարել է, թե Բաքուն մերժել է սահմանին միջնորդական առաքելության տեղակայման առաջարկը։

«Մենք առաջարկել ենք ԵՄ միջնորդական առաքելություն տեղակայել սահմանին, Հայաստանը համաձայնել է, Ադրեջանը՝ ոչ։ Ավելին ի՞նչ եք ցանկանում մեզանից; Մենք չենք պատրաստվում ԵՄ զորքեր ուղարկել՝ առանց երկու կողմերի համաձայնության։ Իհարկե՝ ոչ»,- հայտարարել է Բորելը։