«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

Չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

 Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: 

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բոժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:

Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:

Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական  կազմակերպություններ`

  1. Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն,
  2. «Նաիրի» ԲԿ,
  3. «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ,
  4. Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ,
  5. «Շենգավիթ» բժշկական կենտրոն,
  6. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն,
  7. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ,
  8. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր,
  9. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ

Առողջապահության նախարարություն