«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արա Կարագյոզյան. Զինվորի խոշտանգման գործով դատավոր Գնել Գասպարյանը բացառիկ որոշում է կայացրել

Արա Կարագյոզյան. Զինվորի խոշտանգման գործով դատավոր Գնել Գասպարյանը բացառիկ որոշում է կայացրել

Փաստաբան  Արա Կարագյոզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Տարիներ շարունակ խոշտանգման գործերով դատարանները հրաժարվել են կիրառել ստամբուլյան արձանագրությունը, սակայն հայտնվեց մի դատավոր ով իր դատական ակտում այն կիրառեց։Նման երիտասարդ և համարձակ դատավորների շնորհիվ հնրավոր կլինի առողջացնել դատական համակարգը, շնորհակալություն եմ հայտնում դատավոր Գնել Գասպարյանին հեղափոխական դատական ակտի համար:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը բացառիկ որոշում է կայացրել։ Սա դատական պրակտիկայում առաջին դեպքն է.

Դատարանը նշել է, որ չնայած, որ արձանագրությունը որպես ուղեցույց հետևյալը չի հանդիսանում պարտադիր ՀՀ իրավապահ մարմինների համար, սակայն դատարանը գտնում է, որ նշված ուղեցույցին հետևյալ հնարավորությունը կտա լավագույնս իրացնեն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու փաստի առիթով արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը, քանի որ քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձնց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առաջ։

Դատարանը նշել է որ թիվ ...1 քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեական գործով տուժող Արթուր Հակոբյանի կողմից խոշտանգված լինելու հանգամանքը պարզելու ուղղությամբ չի կատարվել բավարար քննություն՝ապահովելու խոշտանգման,անմարդկային կամ նվաստացուցիչ վերբերմունքի վերաբերյալ պետության պոզիտի պրտակաությունը։

Մինչդեռ դատարանը արձանագրել է, որ նախաքննության ընթացքում «Ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին» 26.11.2015 թ որոշմամբ փորձագետներին տրված հարցերը որևէ մեկը ուղղված չեն եղել հնարավոր խոշտանգման դեպքը բացահայտելուն։Նշված հարցերը և ոչ մեկը ունակ չէր բացահայտելու Արթուր Հակոբյանի /հոգեկան/ առողջության ենթադրաբար խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետևանքով հասցված առկայությունը կամ բացակայությունը։

Նշված խախտումները հանգեցրել է կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի պետության պոզիտիվ պարտականության շրջանակներում խոշտանգման, անմակրդային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու փաստի առիթով արդյունավետ քննություն ակնկալելու տուժող Արթուր Հակոբյանի իրավունքի խախտումներին։