«  Հունիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Դավիթ Ջալալյան. «Թռնող տղերքը․ Պանիկա՝ Քոչարյանի ճամբարում»

Դավիթ Ջալալյան. «Թռնող տղերքը․ Պանիկա՝ Քոչարյանի ճամբարում»

Թռնող տղերքը․ Պանիկա՝ Քոչարյանի ճամբարում․․․

Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերջին շրջանում դրսևորած գործողությունները կարելի է ազդակ համարել նախկին ռեժիմի ներկայացուցիչների շրջանում առաջացած պանիկայի վերաբերյալ:

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից: «Գևորգյանը օդանավակայանի աշխատակիցներին ներկայացրել է դատարանի որոշումը, որ ինքը երկիրը լքելու թույլտվություն ունի: Սակայն Գևորգյանին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, և այդ դեպքում դատարանի որոշումը առ ոչինչ է»,- գրել է «Ժամանակ» օրաթերթը:

Հիշեցնեմ, որ այս տարվա հունիսի 8-ին էլ Հայաստանից հեռանալու փորձ էր արել Յուրի Խաչատուրովը: Նրան արգելել էին հատել հայ–վրացական սահմանը։

Ավելի վաղ, Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ իր վստահորդին անհրաժեշտ է եղել բուժման կուրս անցնել Մյունխենում, բայց թույլ չեն տվել:

Ինչ է ստացվում, մարտի 1-ի գործող գլխավոր մեղադրյալներն ըստ էության փորձ են արել ճողոպրել, կամ ինչպես ընդունված է ասել թռնել երկրից: Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպանական թիմի վերջին գործողությունները միտված են դատական գործընթացը հնարավորինս ձգելուն: Ավելի ստույգ, գիտակցելով, որ դատարանը ամենայն հավանականությամբ կբեկանի Առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշումները և կալանավորելու որոշում կկայացնի, Քոչարյանի փաստաբաններն ուղղակի ջանում են ևս մի քանի օր ազատության մեջ գտնվելու հնարավորություն տալ գլխավոր մեղադրյալին:

Դատական համակագրում տեղի ունեցող զարգացումները, ԲԴԽ-ի դատավորների հրաժարականները պանիկա են առաջացրել Քոչարյանի թիմում: Նրանց հիմնական հենարանը կարծես թե ճաքեր է տալիս և ահագնանում է երկար ու ձիգ տարներ կալանավայրում անցկացնելու վտանգը: Իրավիճակի հետ հաշվի նստելով Քոչարյանին, Խաչատուրովին, Գևորգյանին ոչինչ չի մնում անել, քան մտածել փախուստի մասին:

Բնական է, որ թե Խաչատուրովը և թե Գևորգյանը գիտակցել են, որ իրենց թույլ չեն տալու հատել ՀՀ պետական սահմանը: Նրանց քայլը կարելի մեկնաբանել, թերևս այսպես․ «Փորձենք թռնել, մարդ ես մեկ էլ տեսար ստացվեց․․․»։

Դավիթ Ջալալյան