Պաշտոնական
Դեսպանություն. Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման մասին:
«ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- նշված է հաղորդագրությունում: