«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով  հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, որին հաջորդել է համատեղ հանդիպումը: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Նշվում է, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար  Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:

«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված  հարցերի լայն շրջանակ հետ և համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:

Հանդիպման ընթացքում համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:

Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի Ադրբեջանի առաջնորդների միջև   հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար:

Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:

Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ: