Արցախ
ԵԱՀԿ նախագահ. Ղարաբաղի հարցով բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ պետք է շարունակել
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիակատար կարգավորման նպատակով։
Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և միջազգային գործերով նախարար Էդի Ռաման ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացմանը։
«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։
Նրա խոսքով՝ այդ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ, խաղաղ և կայուն կարգավորմանը։