ԵՄ-ն ու ՀԲ-ն ավելի քան 700 միլիոն եվրո կտրամադրեն Հայաստանին
Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը շուրջ 13 միլիարդ եվրո կտրամադրեն` «Արևելյան գործընկերության» ծրագրին մաս կազմող վեց պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:
Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարեց հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ «այս ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար»:
ԵՄ հրապարակած փաստաթղթի համաձայն, այս ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 700 միլիոն եվրո: Փաստաթղթի հեղինակների կողմից մատնանշվող հայաստանյան առաջնահերթ ծրագրերի մեծ մասն առնչություն ունեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ,հաղորդում է Ազատությունը:
Հրապարակված փաստաթղթից մասնավորաբար տեղեկանում ենք, որ «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում 450 միլիոն եվրո հատկացնել: 41 միլիոն եվրո կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս յոթուկես միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: Բացի այդ, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը նախատեսում են շուրջ 15 միլիոն եվրո տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար:
Ընդհանուր առմամբ, ծրագրի հեղինակները հատկացվող 13 միլիարդ եվրոյով նախատեսում ենմինչև 2030 թվականը98 լայնածավալ ծրագիր ավարտին հասցնել: Զրոյիցկառուցվելու կամ հիմնանորոգվելու ենշուրջ4 հազար 800կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր, ինչպես նաև վեց նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն, մի շարք օդանավակայաններ և սահմանային անցակետեր: