«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Երջանիկ Աբգարյան. «Բացատրություն տուր մեր ժողովրդին, Հրայր Թովմասյան»

Երջանիկ Աբգարյան. «Բացատրություն տուր մեր ժողովրդին, Հրայր Թովմասյան»

Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանին. անձամբ ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է, թե ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Կոպիրկինը ի՞նչ գործ ուներ ՍԴ-ում եւ ի՞նչ հարցեր էիր քննարկում նրա հետ:

Ակնհայտ է, որ նա իրավունք չուներ ՍԴ նախագահի հետ քննել ՀՀ-ի ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, որոնք դուրս են ՍԴ-ի նախագահի եւ օտարերկրյա դեսպանի լիազորությունների շրջանակից եւ կարող են համարվել կոպիտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին:

Ուրեմն ինչի՞ մասին է խոսքը, բացատրություն տուր մեր ժողովրդին:

Դու անմիջապես պետք է նաեւ հայտարարես, թե նախքան այդ հանդիպումը, երկրի քաղաքական ղեկավարությանը տեղեկացրե՞լ ես այդ մասին եւ ՀՀ վարչապետից կամ նախագահից թույլտվություն ստացե՞լ ես այդ հանդիպման կապակցությամբ: Իսկ եթե՝ ոչ, ապա ժողովուրդը հիմքեր կունենա համարելու, որ դու հակապետական դավադիր գործունեությամբ ես զբաղվում ՌԴ դեսպանի հետ, ինչը կնշանակի, որ դու պետական դավաճան ես՝ դրանից բխող հետեւանքներով:

Երջանիկ Աբգարյան