Երջանիկ Աբգարյան. «Խելքի արի, այ տղա...»
Արցախի պաշտոնական շրջանակից ինչ-որ մի երկրորդական պաշտոնյա Նիկոլից բացատրություն է պահանջել հայտնի արտահայտության համար: Այսինքն՝ դա արել է մարզպետարանի մի աշխատակից, որը համոզված է, թե ինքն այդ իրավունքն ունի, որպես «անկախ երկրի» պաշտոնյա:
Խելքի արի, այ տղա, Արցախը երբեք անկախ չի կարող դառնալ, այսօր դա պայմանական հասկացություն է ընդամենը քաղաքական նկատառումներով: Եւ եթե դու կույր ես՝ չես տեսնում, որ քո պետերը կոռուպցիոն համակարգ են ստեղծել եւ շարունակում են իրենց թալանը աղքատ ու անժպիտ արցախցիների հաշվին, որոնց մի ստվար հատվածն էլ դրա պատճառով լքել է Արցախը, ապա գոնե մի փաստ բացատրիր, թե Մոսկվայի որոշ բարձր ու միջին պաշտոնյաների տներում այդ ինչպե՞ս է, որ իրենց հյուրերին պարծենալով ցույց են տալիս ոսկու 5 կիլոգրամանոց ձուլածո, որի վրա գրված է «АРЦАХ»: