«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 64. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. հուլիսի 4-ի հանրահավաքում

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 64. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. հուլիսի 4-ի հանրահավաքում

Սկիզբը՝ այստեղ

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 64
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. հուլիսի 4-ի հանրահավաքում

Սի­րե­լի բա­րե­կամ­ներ, շատ սի­րե­լի բա­րե­կամ­ներ,­

Ե­տը­նտ­րա­կան թո­հու­բո­հում բո­լո­րո­վին մո­ռա­ցու­թյան է մա­տն­վել պատ­մա­կան այն նշա­նա­կա­լի իրո­ղու­թյու­նը, որ վեր­ջա­պես ավա­րտ­վել է Ռո­բե­րտ Քո­չա­րյա­նի փա­ռա­հեղ գա­հա­կա­լու­թյան տաս­նա­մյա­կը։ Այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար՝ ես կփոր­ձեմ ներ­կայաց­նել Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հա­կան շր­ջա­նի գոր­ծու­նեու­թյան սե­ղմ հաշ­վեկ­շի­ռը՝ ավե­լի հա­մա­կող­մա­նի քն­նու­թյու­նը թող­նե­լով ապա­գայի­ն։

Եւ այս­պես, նա­խա­գա­հու­թյան տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ռոբերտ Քո­չա­րյա­նը՝

  • կե­ղծ տե­ղե­կան­քի եւ ապօ­րի­նի ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով բազ­մեց Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի աթո­ռին,
  • 1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճ­րա­գոր­ծու­թյան շնոր­հիվ ամ­րա­պն­դեց իր իշ­խա­նու­թյու­նը,
  • խա­փա­նեց այդ ոճ­րա­գոր­ծու­թյան լիա­կա­տար բա­ցա­հայ­տու­մը,
  • պար­տա­կեց տաս­նյակ այլ աղմ­կոտ սպա­նու­թյուն­ներ,
  • ոչն­չաց­րեց օրե­նս­դիր եւ դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­կա­խու­թյու­նը,
  • ստեղ­ծեց քրեա­կան աշ­խար­հի հաս­կա­ցու­թյուն­նե­րով առաջ­նո­րդ­վող ավա­զա­կա­պե­տա­կան հա­մա­կա­րգ,
  • կեղ­ծեց իր օրոք կայա­ցած բո­լոր ընտ­րու­թյուն­նե­րն ու սահ­մա­նադրա­կան հան­րաք­վեն,
  • վե­րաց­րեց խոս­քի, մա­մու­լի, հա­վաք­նե­րի ազա­տու­թյու­նը,
  • վար­չա­խմ­բի վե­րա­հս­կո­ղու­թյան տակ դրեց բո­լոր է­լե­կտ­րո­նային լրատ­վա­մի­ջոց­նե­րը,
  • փա­կեց «Ա1+» եւ «Նոյան տա­պա­ն» հե­ռուս­տա­կայան­նե­րը եւ հար­կային տե­ռո­րի են­թար­կեց «ԳԱ­ԼԱ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը,
  • սիս­տե­մա­տի­կա­բար ուռ­ճաց­րեց Հայաս­տա­նի տն­տե­սա­կան զար­գաց­ման վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը,
  • Հայաս­տա­նը են­թար­կեց լիա­կա­տար քա­ղա­քա­կան եւ տն­տե­սա­կան մե­կու­սաց­ման,
  • կո­ռուպ­ցիան, խնա­միու­թյու­նը, հո­վա­նա­վոր­չու­թյու­նը, ռե­կե­տը վե­րա­ծեց պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան,
  • ոտ­նա­հա­րեց շու­կայա­կան տն­տե­սու­թյան երեք հիմ­նա­կան սկզբունք­նե­րը՝ հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ըն­ձե­ռում, ազատ մրցակ­ցու­թյան ապա­հո­վում եւ սե­փա­կա­նու­թյան ան­ձե­ռնմ­խե­լիու­թյան երաշ­խա­վո­րում,
  • հա­մա­րյա ողջ պե­տա­կան գույ­քը եւ պա­հուս­տային հո­ղա­տա­րա­ծք­նե­րը խո­րհր­դան­շա­կան գնե­րով վա­ճա­ռեց իր մեր­ձա­վոր­նե­րին,
  • հար­կային բե­ռը բար­դեց մա­նր ու մի­ջին գոր­ծա­րար­նե­րի վրա՝ ըստ էու­թյան վե­րաց­նե­լով 90-ա­կան թվա­կան­նե­րին ձե­ւա­վոր­ված մի­ջին խա­վը,
  • խո­շոր գոր­ծա­րար­նե­րին ազա­տեց օրի­նա­կան հար­կեր վճա­րե­լու պար­տա­վո­րու­թյու­նից,
  • դրա­մի ար­հես­տա­կան ար­ժե­ւոր­ման հե­տե­ւան­քով կոր­ծա­նեց ար­տա­հա­նող ար­դյու­նա­բե­րու­թյու­նը եւ հս­կայա­կան գեր­շա­հույթ­ներ ապա­հո­վեց ներ­մուծ­ման բնա­գա­վա­ռում մե­նաշ­նոր­հային դի­րք ունե­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար,
  • ծաղ­կեց­րեց իր ըն­տա­նե­կան բիզ­նե­սը եւ դի­զեց հս­կայա­կան հարս­տու­թյուն,
  • տն­տե­սա­կան աճի ի ցույց դր­վող երկ­նիշ թվե­րի եւ խա­ղա­ղու­թյան պայ­ման­նե­րում երկ­րի բնակ­չու­թյու­նը նվա­զեց­րեց գաղ­թի ճամ­փան բռնած կես մի­լիոն մար­դով,
  • Ղա­րա­բա­ղից Հայաս­տան տե­ղա­փո­խեց շուրջ 15 հա­զար մա­րդ,
  • կո­րց­րեց Ղա­րա­բա­ղի հար­ցի բա­րեն­պա­ստ լուծ­ման մի քա­նի առիթ­ներ,
  • Ղա­րա­բա­ղը դուրս մղեց բա­նակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցից,
  • Ղա­րա­բա­ղի ինք­նո­րոշ­ման իրա­վուն­քը վե­րա­ծեց հայ-ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քային վե­ճի,
  • սե­րունդ­նե­րին կտա­կեց իր ղա­րա­բա­ղյան քա­ղա­քա­կա­նու­թյան պսա­կը հան­դի­սա­ցող ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ասա­մբ­լեայի խայ­տա­ռակ բա­նա­ձե­ւը,
  • ահագ­նաց­րեց  Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մի վե­րսկս­ման վտան­գը,
  • խո­րաց­րեց հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա լար­վա­ծու­թյու­նը,
  • չն­չին պա­րտ­քի դի­մաց իր նա­խա­ձեռ­նու­թյա­մբ Ռու­սաս­տա­նին հանձ­նեց Հայաս­տա­նի ողջ է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գը,
  • եւ վեր­ջա­պես, իր ազ­գան­վեր գոր­ծու­նեու­թյունն ավար­տեց Ե­րե­ւա­նի կե­նտ­րո­նում կա­տա­րած արյու­նա­հե­ղու­թյա­մբ, ար­տա­կա­րգ դրու­թյան հաս­տատ­մա­մբ եւ զա­նգ­վա­ծային ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով ու բան­տար­կու­թյուն­նե­րո­վ։

Ար­դար լի­նե­լու հա­մար, սա­կայն, հա­րկ է պատ­շա­ճը մա­տու­ցել Քոչա­րյա­նին եւ բա­րե­խղ­ճո­րեն ար­ձա­նագ­րել նաեւ նրա կա­տա­րած դրական գոր­ծե­րը.

  • պաշ­տո­նա­վար­ման տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում նա կտ­րեց հի­նգ կի­լո­մե­տր կար­միր ժա­պա­վեն, շուրջ երեք հա­րյուր հո­գու շնոր­հեց գե­նե­րա­լի կամ վաս­տա­կա­վոր եւ ժո­ղո­վր­դա­կան ար­տիս­տի կո­չում­ներ, մոտ 10 հա­զար մար­դու պար­գե­ւատ­րեց շքան­շան­նե­րով ու մե­դալ­նե­րով,
  • նոր աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու ազ­նիվ մղու­մով կրկ­նա­պատ­կեց փոխ­նա­խա­րար­նե­րի թի­վը, եռա­պատ­կեց նա­խա­գա­հի, կա­ռա­վա­րու­թյան եւ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կազ­մը, հն­գա­պատ­կեց պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի պահ­պա­նու­թյան վար­չու­թյան ծա­ռայող­նե­րի քա­նա­կը,
  • նշա­նա­կա­լի ավա­նդ նե­րդ­րեց հայ­կա­կան մշա­կույ­թի զար­գաց­ման գոր­ծում, մաս­նա­վո­րա­պես՝ Կո­մի­տա­սի, Խա­չատ­րյա­նի, Սպեն­դիա­րյա­նի երա­ժշ­տու­թյան փո­խա­րեն ռա­դիո-հե­ռուս­տա­տե­սային եթե­րը լց­նե­լով «բա­րձ­րա­ճա­շա­կ» արե­ւե­լա­ծոր մե­ղե­դի­նե­րով ու պոր­տա­պա­րե­րով,
  • մե­ծա­պես հա­րս­տաց­րեց ոս­կե­ղե­նիկ հայոց լեզ­վի բա­ռա­պա­շա­րը իր ստեղ­ծած ան­զու­գա­կան նո­րա­բա­նու­թյուն­նե­րով՝ «վիզ­կապ, մա­սա­նդրա, ծյու­նի­նգ, մտ­նե­լո­րտ, ան­թռաշ, գն­հա­տել» եւ այլն,
  • ժո­ղո­վր­դին զվար­ճաց­րեց հրա­շա­լի անեկ­դոտ­նե­րով՝ «կլիզ­մայի», «վատ պա­րո­ղին խան­գա­րող հան­գա­մա­նք­նե­րի», «փղե­րի ու մոս­կա­նե­րի», «մեջ­քից ներ­քեւ գտն­վող փա­փուկ տե­ղի մա­սին»,
  • հար­մար բնո­րդ լի­նե­լու հան­գա­ման­քով ան­սահ­մա­նո­րեն ճո­խացրեց ար­դի հայ ծաղ­րան­կար­չա­կան ար­վես­տը։

Այս ան­վեր­ջա­նա­լի թվա­ցող շա­րա­նը ներ­կայաց­նում է դե­ռե­ւս միայն Ռո­բե­րտ Քո­չա­րյա­նի հայտ­նի գոր­ծե­րը։ Նրա ծա­ծուկ գոր­ծե­րի նույն­քան ան­վեր­ջա­նա­լի շա­րա­նը մի օր բա­ցա­հայտ­վե­լու է պե­տա­կան ար­խիվ­նե­րում եւ հան­րա­պե­տա­կան ու մի­ջազ­գային դա­տա­րան­նե­րում։

­Պատ­մու­թյու­նը, սա­կայն, մո­ռա­նա­լու է նրա թե՛ հայտ­նի, թե՛ ծա­ծուկ գոր­ծե­րի ման­րա­մաս­նե­րը։ Հան­րա­գու­մա­րի բե­րե­լով մեր հե­րո­սի կամ «վոյի­նի» գոր­ծու­նեու­թյու­նը՝ պատ­մու­թյու­նը նրան հի­շե­լու եւ բնու­թագ­րե­լու է ըն­դա­մե­նը մեկ նա­խա­դա­սու­թյա­մբ, այն է. «Ռո­բե­րտ Քո­չարյան անու­նով ոմն բռ­նա­զավ­թիչ, եր­կի­ցս ապօ­րի­նա­բար տի­րե­լով հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի աթո­ռին, իր գա­հա­կա­լու­թյունն սկ­սեց եւ ավար­տեց արյու­նա­հե­ղու­թյա­մբ, Հայաս­տա­նը վե­րա­ծեց ավա­զա­կա­պե­տու­թյան եւ ի չիք դա­րձ­րեց Ղա­րա­բա­ղի հար­ցի հայան­պա­ստ լուծ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը»։ 

* * *­

Ի­սկ այժմ տես­նե­նք, թե ինչ ժա­ռան­գու­թյուն է թո­ղել Ռո­բե­րտ Քո­չարյա­նն իր հա­ջոր­դին.

  • մին­չեւ վե­րջ կո­ռուպ­ցիայի մեջ թա­թախ­ված, նե­խած, փտած կա­ռա­վար­ման հա­մա­կա­րգ,
  • իշ­խա­նու­թյան եւ տն­տե­սու­թյան բո­լոր լծակ­նե­րին տի­րող քրեա­կան օլի­գար­խիա,
  • քա­ղա­քա­կա­նա­պես եւ տն­տե­սա­պես մե­կու­սաց­ված պե­տու­թյուն,
  • ճն­շիչ, աղ­ճատ­ված, հու­սալ­քող բա­րոյա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լո­րտ,
  • ար­տա­սահ­մա­նյան դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րի հաշ­վին գոյա­տե­ւող ժո­ղո­վուրդ,
  • քաղ­բան­տար­կյալ­նե­րով լի բան­տեր ու մե­կու­սա­րան­ներ,
  • ոս­տի­կա­նա­կան ու հար­կային տե­ռո­րի են­թա­րկ­վող քա­ղա­քա­ցի­ներ,
  • իշ­խա­նու­թյուն­նե­րի լե­գի­տի­մու­թյու­նը չըն­դու­նող, նրա­նց հան­ցա­վո­րու­թյու­նը չհան­դուր­ժող հա­սա­րա­կու­թյուն,
  • տն­տե­սա­կան զար­գաց­ման ան­մխի­թար հե­ռան­կար,
  • ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ասա­մբ­լեայի վտա­նգ­նե­րով հղի բա­նա­ձե­ւ։

Ս­տա­նա­լով այս­պի­սի ծա­նր ժա­ռան­գու­թյուն՝ թվում էր, թե Սե­րժ Սարգ­սյա­նն իր պաշ­տո­նա­վա­րու­թյան առա­ջին իսկ օր­վա­նից պե­տք է կտ­րուկ մի­ջոց­ներ ձեռ­նար­կեր՝ ստե­ղծ­ված իրա­վի­ճա­կից դուրս գա­լու եւ հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյան ալի­քը մեղ­մե­լու ուղ­ղու­թյա­մբ։ Քա­նի որ դա տե­ղի չի ունե­նում, մնում է են­թադ­րել, որ կա­՛մ Սե­րժ Սա­րգ­սյա­նը դե­ռե­ւս դրու­թյան տե­րը չէ, եւ եր­կի­րը շա­րու­նա­կում է կա­ռա­վա­րել Ռոբերտ Քո­չա­րյա­նը, կա­՛մ էլ, որ լի­նե­լով իր նա­խոր­դի օրոք ստե­ղծ­ված ավա­զա­կա­պե­տա­կան հա­մա­կար­գի առա­նց­քային դեմ­քե­րից մե­կը՝ Սարգ­սյա­նն ի վի­ճա­կի չէ դուրս գալ այդ հա­մա­կար­գի փոխ­պար­տա­վո­րիչ կա­պա­նք­նե­րի­ց։

Սե­րժ Սա­րգ­սյա­նը կա­նգ­նած է քա­ղա­քա­կան վար­քագ­ծի որ­դե­գր­ման եր­կը­նտ­րան­քի առ­ջե­ւ։ Նա ունի եր­կու ճա­նա­պա­րհ, որոն­ցից մե­կի ընտ­րու­թյու­նը կախ­ված է պե­տա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ իր ունե­ցած հայե­ցա­կար­գային մո­տե­ցում­նե­րի­ց։ Ե­թե ելա­կե­տը երկ­րի եւ ժո­ղո­վր­դի բա­րօ­րու­թյունն ու պե­տա­կան շա­հն է, ապա Սա­րգ­սյա­նը օր առաջ պար­տա­վոր է վճ­ռա­կա­նո­րեն սահ­մա­նա­զատ­վել քո­չա­րյա­նա­կան ավա­զա­կա­պե­տու­թյու­նից, ան­մի­ջա­պես ազատ ար­ձա­կել բո­լոր քաղ­բան­տար­կյալ­նե­րին, բա­ցա­հայ­տել եւ պատ­ժել մար­տի 1-ի ոճ­րա­գոր­ծու­թյան իրա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րին, կազ­մել տեխ­նոկ­րատ­նե­րից կա­զմ­ված պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վա­րու­թյուն, դա­դա­րեց­նել ոս­տի­կա­նա­կան եւ հար­կային տե­ռո­րը, վե­րաց­նել մե­նաշ­նոր­հային ար­տո­նու­թյուն­նե­րը, հար­կային դաշտ բե­րել ան­խտիր բո­լոր խո­շոր գոր­ծա­րար­նե­րին, ապա­հո­վել դա­տա­րան­նե­րի լիա­կա­տար ան­կա­խու­թյու­նը, երաշ­խա­վո­րել խոս­քի, մա­մու­լի, հա­վաք­նե­րի ազա­տու­թյու­նը, իրա­կան քայ­լեր ձեռ­նար­կել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյա­մբ եւ այս­պի­սի դրա­կան բա­գա­ժով հաս­տա­տել իր լե­գի­տի­մու­թյու­նը ար­տա­հե­րթ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում։ Իսկ եթե ելա­կե­տը ապօ­րի­նա­բար տի­րա­ցած ան­ձնա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է, ապա Սե­րժ Սարգ­սյա­նը պե­տք է կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վի կի­սա­մի­ջոց­նե­րից եւ, հե­տե­ւե­լով Սա­դամ Հու­սեյ­նի ու Մու­գա­բեի օրի­նա­կին, երկ­րում հաս­տա­տի բա­ցար­ձակ դիկ­տա­տու­րա, այն է՝ դա­ժա­նո­րեն ճզ­մի այ­լա­խո­հու­թյան եւ հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյան ցան­կա­ցած դր­սե­ւո­րում, բան­տե­րը լց­նի մեր ժո­ղո­վր­դի ամե­նաար­ժա­նի զա­վակ­նե­րով եւ ազ­գային հարս­տու­թյան տնօ­րի­նու­մը վե­րջ­նա­կա­նա­պես հա­նձ­նի քրեա­կան աշ­խար­հի­ն։ Տպա­վո­րու­թյուն է ստե­ղծ­վում, որ Սե­րժ Սա­րգ­սյա­նը, չու­նե­նա­լով հա­սա­րա­կա­կան հե­նա­րան, փոր­ձում է ընտ­րել 2-րդ ճա­նա­պար­հը, ին­չի վկայու­թյունն են պաշ­տո­նա­վար­ման սկզբ­նա­վո­րու­մից ի վեր նրա կա­տա­րած բո­լոր քայ­լե­րը.

  • Սա­րգ­սյա­նը շա­րու­նա­կում է անար­ձա­գա­նք թող­նել քաղ­բան­տար­կ­յալ­նե­րին ան­հա­պաղ ազատ ար­ձա­կե­լու մի­ջո­ցով ներ­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյու­նը թու­լաց­նե­լու եւ այդ հի­ման վրա կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյուն սկ­սե­լու՝ ընդ­դի­մու­թյան առա­ջար­կը,
  • ոչ մի քայլ չի ձեռ­նա­րկ­վել Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­ման ակ­տի­վի­ստ­նե­րի եւ հա­մա­կիր­նե­րի նկատ­մա­մբ սան­ձա­զե­րծ­ված ոս­տի­կա­նա­կան եւ հար­կային տե­ռո­րը դա­դա­րեց­նե­լու ուղ­ղու­թյա­մբ,
  • ոչ մի տե­ղա­շա­րժ չի ար­ձա­նա­գր­վել հա­վաք­նե­րի ազա­տու­թյան ապա­հով­ման գոր­ծում։ Սա­րգ­սյա­նն այս տե­սա­կե­տից յու­րա­տե­սակ ռեկո­րդ է սահ­մա­նել՝ շուրջ երեք ամ­սում ար­գե­լե­լով 45 հան­րա­հա­վա­ք։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար ար­ժե նշել, որ ՀՀՇ-ի իշ­խա­նու­թյան 8 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ոչ մի հան­րա­հա­վաք կամ երթ չի ար­գել­վել,
  • դա­տա­րկ ֆրա­զեո­լո­գիան եւ սո­վե­տա­կան տի­պի հա­նձ­նա­ժո­ղով­նե­րի ձե­ւա­վո­րու­մը չհաշ­ված՝ որե­ւէ էա­կան քայլ չի կա­տար­վել կո­ռուպ­ցիայի դեմ իրա­կան պայ­քար կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյա­մբ։
  • Հար­կային դա­շտ չի բեր­վել որե­ւէ խո­շոր գոր­ծա­րար,
  • բյու­ջեի հա­մա­լր­ման բե­ռը շա­րու­նա­կում է մնալ մա­նր եւ մի­ջին ձեռ­նար­կա­տե­րե­րի ուսե­րին,
  • կադ­րային քա­ղա­քա­կա­նու­թյան բնա­գա­վա­ռում մե­խա­նի­կա­կան փո­խա­տե­ղում­նե­րից բա­ցի չի կա­տար­վել որե­ւէ դրա­կան փո­փո­խու­թյուն,
  • Սա­րգ­սյա­նը հա­սա­րա­կու­թյա­նը հա­ճույք չի պատ­ճա­ռել կամ զար­մաց­րել թե­կուզ մեկ ար­ժա­նա­վոր կա­դր նշա­նա­կե­լու կա­րո­ղու­թյա­մբ,
  • առան­ձին քրեա­կան գոր­ծեր չեն հա­րուց­վել մար­տի 1-ի ոճ­րա­գործու­թյան 10 զո­հի փաս­տի առ­թի­վ։ Զո­հե­րի ըն­տա­նիք­նե­րը տու­ժած եւ նյու­թա­կան հա­տուց­ման սուբյե­կտ չեն ճա­նաչ­վել, չեն բա­ցա­հայտ­վել եւ հրա­պա­րակ­վել մար­դաս­պան­նե­րի անուն­նե­րը։­

Ի­նչ­պես առիթ ունե­ցել եմ նշե­լու Գյում­րիում ան­ցկաց­ված վեր­ջին հան­րա­հա­վա­քում, Սա­րգ­սյա­նի որ­դեգ­րած ան­ճկուն եւ ան­հե­ռան­կար ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հի­մն­ված է երեք սխալ հաշ­վար­կի վրա.

  1. առա­ջին՝ չու­նե­նա­լով ոչ մի հա­սա­րա­կա­կան հե­նա­րան՝ իշ­խա­նու­թյուն­նե­րն իրե­նց հույ­սը դրել են այն բա­նի վրա, որ հա­մա­տա­րած ոս­տի­կա­նա­կան տե­ռո­րի հար­կային ճն­շում­նե­րի եւ քրեա­կան տար­րե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կա­րող են ահա­բե­կել ժո­ղո­վր­դին, կոտ­րել նրա պայ­քա­րի կա­մքն ու վճ­ռա­կա­նու­թյու­նը եւ նրան ստի­պել դա­դա­րեցնել այդ պայ­քա­րը,
  2. երկ­րո­րդ՝ նրա­նց թվում է, որ եթե կա­րո­ղա­նան մի քիչ էլ ժա­մա­նակ ձգել, ապա ժո­ղո­վուր­դը կհոգ­նի, կձա­նձ­րա­նա, եւ վեր­ջի­վեր­ջո մար­դիկ կցր­վեն իրե­նց տնե­րը,
  3. եր­րո­րդ սխա­լը, որ ապա­կո­ղմ­նո­րո­շում է Սե­րժ Սա­րգ­սյա­նին ու նրա շր­ջա­պա­տին, այն է, որ նրա­նք չեն գի­տակ­ցում, թե ինչ­պի­սի հա­սա­րա­կու­թյան հետ գո­րծ ունե­ն։­

Ե­րեք դեպ­քում էլ, սա­կայն, իշ­խա­նու­թյուն­նե­րին մե­ծա­գույն հիաս­թա­փու­թյուն է սպա­սում։ Նախ ապա­ցույ­ցի կա­րիք չու­նի, որ մա­հակ­նե­րը, հրա­զե­նի կի­րա­ռու­մը, վի­րա­վոր­նե­րն ու զո­հե­րը, հա­զա­րա­վոր բեր­ման են­թար­կում­նե­րը, հա­րյու­րա­վոր ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը, կա­լա­նա­վո­րում­նե­րն ու բան­տար­կու­թյուն­նե­րը չկա­րո­ղա­ցան ահա­բե­կել մեր ժո­ղո­վր­դի­ն։ Երկ­րո­րդ՝ երեք ամիս շա­րու­նակ չդա­դա­րող հան­րա­հա­վաք­նե­րը, ցույ­ցե­րը, եր­թե­րը, պի­կետ­նե­րը, հա­ցա­դուլ­նե­րը, նս­տա­ցույ­ցե­րը եւ մեծ ու փո­քր զա­նգ­վա­ծային այլ մի­ջո­ցա­ռում­ներ ցույց տվե­ցին, որ ժո­ղո­վուր­դը հոգ­նե­լու, ձա­նձ­րա­նա­լու եւ պայ­քա­րից հրա­ժար­վե­լու տրա­մադ­րու­թյուն չու­նի։ Եւ եր­րո­րդ՝ Հայաս­տա­նի ներ­կա հա­սա­րա­կու­թյունն այ­լե­ւս այն ան­տար­բեր ու հնա­զա­նդ հա­սա­րա­կու­թյու­նը չէ, որին իշ­խա­նու­թյուն­նե­րը սո­վոր էին տի­րել ան­ցած տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում, այլ իր իրա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րի ելած ազատ քա­ղա­քա­ցի­նե­րի գի­տա­կից հա­վա­քա­կա­նու­թյուն։

Սե­րժ Սա­րգ­սյա­նի եր­կը­նտ­րան­քը կամ հո­գե­կան տվայ­տա­նք­նե­րը կա­րող են ծա­նր նս­տել թե՛ մեր ժո­ղո­վր­դի, թե՛ պե­տու­թյան ապա­գայի վրա։ Երկ­րի կա­ռա­վար­ման ղե­կն ստա­նձ­նած ան­ձը պար­տա­վոր է հստակ եւ վճ­ռա­կան դիր­քո­րո­շում հան­դես բե­րել եւ իրա­կան գոր­ծե­րով ցույց տալ՝ ժո­ղո­վր­դի՞, թե՞ քրեա­կան օլի­գար­խիայի հետ է։ Նրա դան­դաղ­կո­տու­թյու­նը կամ պաշ­տո­նեա­կան ան­գոր­ծու­թյու­նը կա­րող են հան­գեց­նել տե­ւա­կան ապա­կայու­նու­թյան ու լճաց­ման՝ ժո­ղո­վր­դին ու պե­տու­թյա­նն սպառ­նա­ցող բո­լոր ան­ցան­կա­լի հե­տե­ւա­նք­նե­րո­վ։

Ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը, ան­շուշտ, չի կա­րող հաշ­վի չառ­նել վե­րո­շա­րադ­րյալ հան­գա­մա­նք­նե­րը, բայց պե­տք է որ­դեգ­րի ոչ թե իրա­վի­ճա­կային քա­ղա­քա­կա­նու­թյուն, այլ առաջ­նո­րդ­վի պայ­քա­րի սե­փա­կան մար­տա­վա­րու­թյա­մբ ու ռազ­մա­վա­րու­թյա­մբ՝ հի­մն­վե­լով ինք­նու­րույն վեր­լու­ծու­թյուն­նե­րի եւ հաշ­վա­րկ­նե­րի վրա։

Մե­նք իշ­խա­նու­թյուն­նե­րին տվե­ցի­նք ժա­մա­նակ եւ հնա­րա­վո­րու­թյուն՝ լր­ջո­րեն մտա­ծել քաղ­բան­տար­կյալ­նե­րին ազատ ար­ձա­կե­լու պայ­մա­նով կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյուն սկ­սե­լու մեր առա­ջար­կի վե­րա­բե­րյա­լ։ Սա­կայն նրա­նք չհաս­կա­ցան կամ սխալ գնա­հա­տե­ցին մեր այդ քայ­լի դր­դա­պատ­ճառ-մո­տի­վա­ցիան՝ ըստ երե­ւույ­թին դա­տե­լով, որ քաղ­բան­տար­կյալ­նե­րին պա­տա­նդ պա­հե­լով՝ մեզ կհար­կադ­րեն զբաղ­վել միայն այդ հար­ցով ու շեղ­վել շա­րժ­ման բուն նպա­տակ­նե­րի­ց։­

Ուս­տի մե­նք առա­ջի­կայում որոշ չա­փով փո­խե­լու ենք մեր մար­տա­վա­րու­թյու­նը՝ ձգ­տե­լով հու­լիս ամ­սին հաս­նել հա­սա­րա­կա­կան առա­վե­լա­գույն մո­բի­լի­զա­ցիայի։ Շար­ժումն այդ ըն­թաց­քում գոր­ծե­լու է եր­կու ուղ­ղու­թյա­մբ.

  1. առա­ջին՝ զա­նգ­վա­ծային եւ ոչ զա­նգ­վա­ծային մի­ջո­ցա­ռում­նե­րի, եր­թե­րի, պի­կետ­նե­րի, նս­տա­ցույ­ցե­րի, մար­զային հան­րա­հա­վաք­նե­րի ան­ցկա­ցում, որի նպա­տա­կն է օգոս­տո­սի 1-ի մեր հա­ջո­րդ հա­մա­հան­րա­պե­տա­կան հան­րա­հա­վա­քի պատ­շաճ նա­խա­պատ­րաս­տու­մը, հան­րա­հա­վաք, որի ըն­թաց­քում ամ­փոփ­վե­լու են Սե­րժ Սա­րգ­սյա­նի պաշ­տո­նա­վար­ման առա­ջին հա­րյուր օրե­րի ար­դյունք­նե­րը եւ ներ­կայաց­վե­լու դրան­ցից բխող մեր հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րե­րը,
  2. եւ երկ­րո­րդ՝ հիմ­նա­րար եւ հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տա­նք՝ որ­պես նախ­ը­նտ­րա­կան դա­շի­նք ձե­ւա­վոր­ված Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը տեւա­կան քա­ղա­քա­կան գոր­ծո­նի վե­րա­ծե­լու, այն է՝ Հայ ազ­գային կո­նգ­րե­սի ստե­ղծ­ման գա­ղա­փա­րը կյան­քի կո­չե­լու ուղ­ղու­թյա­մբ։­

Այս օր­վա­նից շար­ժու­մը հան­դես է գա­լու հե­տե­ւյալ կտ­րուկ պա­հա­նջ­նե­րով.

  • ան­հա­պաղ ազատ ար­ձա­կել բո­լոր քաղ­բան­տար­կյալ­նե­րին եւ դա­դա­րեց­նել ընդ­դի­մու­թյան եւ հա­սա­րա­կու­թյան դեմ ուղղ­ված քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դա­րը,
  • կտ­րուկ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռայու­թյան պետ Միր­զոյա­նի ապօ­րի­նի շր­ջա­բե­րա­կան-հ­րա­հան­գով ողջ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ ծա­վալ­ված քա­ղա­քա­կան հե­տա­պն­դում­նե­րը դա­դա­րեց­նե­լու նպա­տա­կով (ի դեպ, օգտ­վե­լով առի­թից՝ հան­րա­հա­վա­քի անու­նից դի­մում եմ մար­դու իրա­վունք­նե­րի պա­շտ­պան Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նին եւ Ազ­գային ժո­ղո­վի պատ­կան հա­նձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Դա­վիթ Հա­րու­թյու­նյա­նին՝ խնդ­րե­լով ման­րա­կր­կիտ իրա­վա­բա­նա­կան գնա­հա­տա­կան տալ այդ փաս­տա­թղ­թին),
  • շու­տա­փույթ կեր­պով բա­ցա­հայ­տել եւ դա­տա­կան կար­գով պատ­ժի են­թար­կել մար­տի 1-ի ոճ­րա­գոր­ծու­թյան բուն պա­տաս­խա­նա­տու­նե­րին, առա­ջին հեր­թին՝ Ռո­բե­րտ Քո­չա­րյա­նին,
  • ան­մի­ջա­պես պաշ­տոն­նե­րից հե­ռաց­նել նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի եւ մար­տի 1-ի իրա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քում չա­րա­բաս­տիկ դեր խա­ղա­ցած, ինչ­պես նաեւ իրե­նց գոր­ծու­նեու­թյա­մբ լիո­վին վար­կա­բեկ­ված ան­ձա­նց՝ փոխ­վար­չա­պետ Ար­մեն Գե­ւոր­գյա­նին, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նին, գե­րա­գույն դա­տա­խազ Աղ­վան Հով­սե­փյա­նին, Ազ­գային ան­վտան­գու­թյան ծա­ռայու­թյան պետ Գո­րիկ Հա­կո­բյա­նին եւ Հան­րային հե­ռուս­տա­տե­սու­թյան խո­րհր­դի նա­խա­գահ Ա­լեք­սան Հա­րու­թյու­նյա­նին,
  • նշ­ված պա­հա­նջ­նե­րը չկա­տա­րե­լու եւ մա­նա­վա­նդ մար­տի 1-ի ոճ­րա­գոր­ծու­թյան բա­ցա­հայ­տու­մը խա­փա­նե­լու դեպ­քում՝ օգոս­տո­սի 1-ից սկ­սած Շա­րժ­ման գլ­խա­վոր կար­գա­խո­սը հայ­տա­րա­րել Սե­րժ Սա­րգ­սյա­նի հրա­ժա­րա­կա­նը եւ ար­տա­հե­րթ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ան­ցկա­ցու­մը։­

Օ­գոս­տո­սի 1-ը պա­տա­հա­կան չէ ընտր­ված, որով­հե­տեւ այդ օրը, ինչ­պես աս­վեց, տե­ղի է ունե­նա­լու մեր հա­ջո­րդ հա­մա­հան­րա­պե­տա­կան հան­րա­հա­վա­քը­։

Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, 2009, էջ 251–259

(շարունակելի)

ILur