«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Ընդդիմությունն, ըստ էության, միայնակ է թողել Կաթողիկոսին

Հարութ Ուլոյան. Ընդդիմությունն, ըստ էության, միայնակ է թողել Կաթողիկոսին

Հայաստանի ընդդիմադիր դաշտը վերածվել ա բլոգերների, հրապարակախոսների ու վերլուծաբանների: Կոչեր, հայտարարություններ, դատապարտումներ… Զրո ներազդեցություն քաղաքական գործընթացների վրա: 
Իբր Նիկոլի «ժամանակակից» խաղի կանոններով են փորձում խաղալ:

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր մի մարդ երկու փուլով հանձնել Ղարաբաղը, ուրանալ ու պղծել Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ, համաձայնել արտաքին բոլոր օրակարգերին, Եկեղեցու դեմ հակասահմանադրական արշավ սկսել … ու շարունակել մնալ իշխանության՝ ընդդիմության համատարած լոյալության պայմաններում:

Դա էլ քիչ ա, մի բան էլ հայտ ներկայացնել՝ նորից վերարտադրվելու նպատակով: Ու այս պայմաններում նույն ընդդիմությունն ու կոնկրետ համախմբման ներուժ ունեցողները որոշեն, որ ամեն մեկը միայնակ ա մասնակցելու ընտրություններին: Թե բա՝ հո իրենց կարողութնունները չեն դնելու, որ «ոչ սվոյներին» առաջ բրդեն… Ինքներդ էլ ձեր հարցին պատասխանեցիք. բա կլոունադան ո՞ւմ համար ա:

Նույնիսկ Եկեղեցու դեմ Փաշինյանի կողմից իրականացվող հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ բացարձակապես ոչ մի միացյալ հայտարարություն չի արվում: Բոլորը պետք ա առանձին յուրահատկություն դրսևորեն. ով ավելի «բարձր» դիրքից կքննադատի Նիկոլին: Բոլորը դարձել են Կաթողիկոսի ու Եկեղեցու մամուլի քարտուղարներ՝ իրենց իրավունք վերապահելով մեկնաբանել իրավիճակը: Բոլորը Կաթողիկոսից ակնկալում են ինչ-որ նախաձեռնություններ՝  իբր չգիտակցելով, որ իրենց ակնկալած նախաձեռնությունները չի կարող Կաթողիկոսից գալ, այլ դրանք պետք է ընդդիմության նախաձեռնությունները լինեն: Սակայն, քանի որ, մի կողմից ըննդիմությունը առանձին է գործում, իսկ մյուս կողմից նրանցից ոչ ոք չի ցանկանում զարգացող իրադարձությունների պատասխանատվության տակ ընկնել՝ կշռի վրա դնելով իրենց գոյությունը, նրանք ստանձնել են բացառապես քննադատի ու կողքից նայողի դեր:

Ընդդիմությունն, ըստ էության, իրավիճակի զարգացման պատասխանատվությունը թողել է Կաթողիկոսի ուսերին: Ընդդիմությունն, ըստ էության, միայնակ է թողել Կաթողիկոսին:

Հույս ունենանք, սակայն, որ վերջին իրադարձությունները ընդդիմության համար խթան կհանդիսանան և վերջիններս, վերջապես, թեկուզ Եկեղեցու պաշտպանության գործում հանդես կգան միացյալ դիրքերից: 

Հարութ Ուլոյան