«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Եվս մի «կարմիր գիծ» անցավ պատմության գիրկը. «ՉԻ»

Եվս մի «կարմիր գիծ» անցավ պատմության գիրկը. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունն իրականացնելու են միայն հայկական ծառայությունները, ընդ որում՝ սրա վերաբերյալ կարծես թե ըմբռնում կա, և հույս է հայտնում, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Գործնականում սա նշանակում է հետևյալը․ քանի որ Ռուսաստանը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր հնարավոր կետերը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, հայկական կողմն էլ որոշել է, որ ապաշրջափակման դեպքում Մեղրիով անցնող երկաթգծի հարցում ռուսներն անելիք չունեն։ Իսկ ավելի լայն իմաստով՝ համապարփակ խաղաղության հաստատման դեպքում ռուսներն ընդհանրապես Հայաստանում անելիք չունեն։ Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը միանում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման օրակարգին։ Պայմանով, իհարկե, որ Հայաստանի 29,8 հազար քկմ տարածքի անձեռնմխելիությունը երաշխավորվի, և «կադաստրի թուղթը» վերջապես հարևանների կողմից վավերացվի։

Տեսականորեն Հայաստանի օրվա իշխանությունների այս քաղաքականությունը պիտի գոհացներ բոլորին՝ բացի Ռուսաստանից ու Իրանից, Էրդողանը պիտի թփթփացներ Նիկոլի ուսին, արևմտյան լիդերները պիտի շտապեին քաշքշել Արարատ Միրզոյանի թշերը և այլն, բայց տեղի ունեցավ բոլորովին այլ բան։ Ադրբեջանը հանկարծ հայտարարեց, թե 1975 թ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և ընդհանրապես՝ Ադրբեջանն իր հարևանների հետ սահմանազատում իրականացրել է «ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա»։ Մի խոսքով՝ «կադաստրի թուղթը» չեն տալիս և ասպարեզ են բերում «այլ փաստաթղթեր», իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ, «պատմական քարտեզներ»։ Ահա այդպես։

Ստացվում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը «փոխադարձ ըմբռնում» ունեն տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման հարցում, պարզապես Հայաստանը հույս ունի դրա շնորհիվ հասնել խաղաղության, իսկ Ադրբեջանը՝ դրա շնորհիվ նոր պատերազմ սանձազերծել ու վերաձևել սահմաններն ըստ իր պատկերացումների։ Այլ կերպ ասած՝ 5 տարի շարունակ Հայաստանի իշխանություններից պահանջվող «համարձակ որոշումներն» առայժմ միայն բացասական հետևանքներ են ի հայտ բերում, որովհետև դրանց արդյունքում Հայաստանն ընդամենը ավելացնում է թշնամիների թիվը՝ առանց դաշնակիցներ ձեռք բերելու։ Իսկ դա արդեն ոչ թե «համարձակ որոշում» է, այլ արկածախնդրություն՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում