Հարութ Ուլոյան. Էլի Լևոնով եք ինքնահաստատվո՞ւմ։ Դա՞ է պատվերը
Նեոնիկոլականները (նախկին լևոնականները) դարձել են դաշնակներ՝ հակառակ վեկտորով։ Եթե դաշնակները քարոզում էին, թե Լևոնի ծրագիրը «Ղարաբաղը հանձնելն է՝ լավ ապրելու դիմաց», ապա նեոնիկոլականների պրոպագանդայի էությունը բացարձակապես նույնն է՝ հակառակ ուղղությամբ, այն է՝ ««Ղարաբաղը հանձնել՝ լավ ապրելու դիմաց» Լևոնի ծրագիրն իրականացնում է Նիկոլը»։
Սա ողորմելիության տիեզերական մասշտաբի գերադրական աստիճան է։
Թե բա՝ «Մեզ համար հասկանալի չի ՀԱԿ-ի ու Լևոնի կեցվածքը խաղաղության գործընթացում»։
Սրանք, կատարյալ ապուշ ձևանալով, հասարակությանն են ապուշի տեղ դնում՝ զուտ թՔՊ-ի ու անձամբ Նիկոլին քծնելու անթաքույց ոգևորությամբ։
Եթե որևէ մեկն «ապուշ» ձևակերպման մեջ վիրավորանք է տեսնում, ապա՝ ասեք, խնդրեմ, ի՞նչ անուն տալ այն մարդկանց, որոնք, իբր, չեն տարբերակում այն, ինչի կողմնակիցն էր Լևոնը, և այն, ինչն իրականացրել ու իրականացնում է Նիկոլը։ Չտարբերակողները քաղաքականապես կատարյալ ապուշ են, նման անձինք քաղաքականություն ասվածից կիլոմետրերով հեռու պետք է մնան։ Իսկ եթե իրականում ապուշ չեն, բայց ապուշ են ձևանում, ապա կատարյալ անբարոյականներ են։
Ինչ մեծ-մեծ բաներ կերել ու շարունակում եք ուտել, լավ եք անում, բայց Լևոնն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ։
Էլի Լևոնով եք ինքնահաստատվո՞ւմ։ Դա՞ է պատվերը։


