«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ԵԽ գլխավոր քարտուղար. Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Aravot

ԵԽ գլխավոր քարտուղար. Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Aravot

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ինքնին հարց է առաջացնում, թե ինչպես է այդ միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվելու։ Դա, վստահաբար, ավելի է վատթարացնելու իրավիճակը այդ տարածքում և չի օգնելու վստահության կառուցմանն ու լարվածության նվազեցմանը: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստին, գրում է Aravot.am-ը:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, հիշեցնելով նախկինում իր կողմից արված հայտարարություններն, ասաց․ «Ես դեկտեմբերին իմ կարծիքը հստակ արտահայտել եմ, երբ սկզբում շրջափակվեց Լաչինի միջանցքը։ Ես կարող եմ վերահաստատել այն։ Կոչ եմ անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Մենք նաև ունեն դատարանի որոշում այս պահանջով։ Այնպես որ, ես կարող եմ ասել, որ պետք է Լաչինի միջանցքը բացվի, քանի որ դա արդեն հումանիտար ճգնաժամ է առաջացել։ Իսկ երբ այն այժմ ամբողջովին փակված է, դա արդեն երևակայությունից վեր է, թե ինչպիսի իրավիճակում են այն մարդիկ ապրում, որոնք այդ տարածքում եմ»։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևորեց Լաչինի միջանցք մուտքի հարցը ու հայտարարեց․ «Հասկանալու համար, թե ինչ է այնտեղ կատարվում, պետք է ապահովվի մուտքի հնարավորություն մեր կառույցների համար։ Մինչև այժմ ԵԽ կառույցները հնարավորություն չեն ունեցել այցելել այդ տարածք․ հույս ունեմ , որ այս իրավիճակը կփոխվի։ Մեր կողմից այդ տարածք մուտքի հնարավորությունը միակ ճանապարհն է, որ կարողանանք այս հարցով ունենալ ազդեցություն և հստակ գնահատենք իրավիճակը»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: