Աշխարհ
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթում է Լը Պենի կուսակցությունը
Եվրոպացիները երեկ ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:
Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանյուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են:
Ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը:
Գերմանիայում անցկացված ընտրություններում հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն: